25
 
   
    Աջաբ 
   
    քանի 
   
    ժամանակ 
   
    է, 
   
    թաք 
   
    գիտենամ 
   
    տարիտ, 
   
    էրնեկ.
   
    Վունց 
   
    ուտիլ 
   
    գուզե, 
   
    վունց 
   
    խմիլ` 
   
    մոդըտ 
   
    նըստող 
   
    յարիտ 
   
    էրնեկ.
   
    Բացվիլ 
   
    իս 
   
    կարմիր 
   
    վարթի 
   
    պես, 
   
    փաթութ 
   
    սուսանբարիտ 
   
    էրնեկ.
   
    Բըլբուլին 
   
    լալով 
   
    ման 
   
    կոծիս 
   
    գիշեր 
   
    ցերեկ` 
   
    խարիտ 
   
    էրնեկ:
 
   
    Հուտըտ 
   
    աշխարըս 
   
    բըռնիլ 
   
    է, 
   
    բերնումտ 
   
    ունիս 
   
    զանջափիլըն.
   
    Կանց 
   
    քիզ 
   
    լավ 
   
    հուտ 
   
    չի 
   
    ունենա 
   
    Հնդու 
   
    էկած 
   
    ղարանփիլըն.
   
    Գիշեր 
   
    ցերեկ 
   
    զուքսիտ 
   
    մեչն 
   
    իս, 
   
    ձեռիտ 
   
    ունիս 
   
    [հուտով 
   
    հիլըն].
   
    Դիբչում 
   
    է 
   
    ալ 
   
    պըռոշներուտ` 
   
    ունքիտ-սամանդարիտ 
   
    էրնեկ:
 
   
    Շատըն 
   
    հասրաթետ 
   
    կու 
   
    մեռնի, 
   
    սըրտումըն 
   
    կունենա 
   
    զարուր.
   
    Ով 
   
    չէ 
   
    տեսի` 
   
    մե'կ 
   
    ա~խ 
   
    կոնե, 
   
    ով 
   
    կու 
   
    տեսնե` 
   
    հազար 
   
    հարուր.
   
    Քու 
   
    զաթըն 
   
    քու 
   
    նըման 
   
    կու 
   
    լի, 
   
    կըշտիտ 
   
    ունիս 
   
    օսկե 
   
    բարուր.
   
    Բալքա 
   
    մեկ 
   
    էլ 
   
    դեդեն 
   
    բերե` 
   
    նըման 
   
    բարեբարիտ 
   
    էրնեկ:
 
   
    Մե 
   
    նաղշըտ 
   
    Արաբ 
   
    անցկացավ, 
   
    մե 
   
    նաղշըտ 
   
    Հընդըստան 
   
    գընաց,
   
    Մե 
   
    նաղշըտ 
   
    Ղըրիմ 
   
    անցկացավ, 
   
    մե 
   
    նաղշըտ 
   
    Դաղըստան 
   
    գընաց,
   
    Մե 
   
    նաղշըտ 
   
    Ուրումել 
   
    կացավ, 
   
    մեկըն 
   
    Փըռանգըստան 
   
    գընաց.
   
    -
   
    Ով 
   
    քու 
   
    սուրաթըն 
   
    տեսնում 
   
    է, 
   
    ասում 
   
    է` 
   
    թահարիտ 
   
    էրնեկ:
 
   
    Արի 
   
    նըստի, 
   
    Սա'յաթ-Նովա, 
   
    խոսկըտ 
   
    ասա 
   
    լամզ 
   
    ու 
   
    բասով.
   
    Սազին 
   
    խիլքըտ 
   
    չը 
   
    տանուլ 
   
    տաս 
   
    էտ 
   
    խիալով, 
   
    էտ 
   
    հավասով.
   
    Ձեռիտ 
   
    բըռնածըն 
   
    բըրոլ 
   
    է, 
   
    ածա, 
   
    - 
   
    խըմինք 
   
    օսկե 
   
    թասով.
   
    Շատ 
   
    աջաիբ 
   
    մեհմանդար 
   
    իս, 
   
    սուփրի 
   
    սազանդարիտ 
   
    էրնեկ:
 
    
     (1755)
    
     Էսպէս 
    
     Արութինի 
    
     ասած, 
    
     քրոնիկոնի 
    
     443-ին: