Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

27

Մեջլումի պես` կորավ յարըս,
Լե'յլի ջան, ման իմ գալի յանա-յանա.
Էրվեցավ խունի ջիգարըս,
Արնի պես աչկս է լալի յանա-յանա, յանա-յանա:

Բլբուլի նման լացիլ իմ,
Աչկիրըս արնով թացիլ իմ,
Էշխեմետ հիվանդացիլ իմ,
Պառկած իմ դըժար հալի յանա-յանա, յանա-յանա:

Էշխեմետ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցա, մաշվեցա քիզիդ,
Ռա'հմ արա, մե խոսի միզիդ`
Բե'մուրվաթ, ձեն իմ տալի յանա-յանա, յանա-յանա:

Էրվում իմ, կանչում իմ ա~ման.
Ծոցըտ բաղ, ունքիրըտ քաման.
Աշխարիս մեչըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի յանա-յանա, յանա-յանա:

Մանուշակ բաց արած հովին,
Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին,
Շատ մի լացնի Սայաթ-Նովին,
Ա'չկի լուս, կսկծալի` յանա-յանա, յանա-յանա:

(1757)
(Տե'ս հաջորդ խաղի ծանոթ. ):