Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

28

Էշխեմեն էնպես վառվիլ իմ`
Վունց Մեջլում` յա~ր իմ ասում էնտիղեմեն,
Գոզալի տիսուն կարոտ իմ`
Հիդ քաշվի սա'ր իմ ասում, էնտիղեմեն, էնտիղեմեն. -

Ղուրբան իմ ծոցիտ նըռանըն,
Հոքիս տամ շիմշատ կըռանըն,
Թաք պառկիմ յարի դըռանըն, -
Էրվում իմ, ճա'ր իմ ասում, էնտիղեմեն, էնտիղեմեն:

Հաքիլ իս ատլաս խասեմեն,
Խըմեցուր ձիռիտ թասեմեն,
Համաշա էշխիտ բասեմեն
Էրվում իմ, ճա'ր իմ ասում, էնտիղեմեն, էնտիղեմեն:

Բաղ կու սիրիմ - յիս բաղման չիմ`
Բաղի տիրուչըն ճանանչ իմ.
Բըլբուլ իմ` սիրով վարթ կանչիմ, -
Հիդ քաշվի, խա'ր իմ ասում, էնտիղեմեն, էնտ[իղեմեն]:

Մեջլիսներու խաղըն դուն իս,
Վանքերումըն տաղըն դուն իս,
Սայաթ-Նովու բաղըն դուն իս, -
Կարոտ իմ, բա'ր իմ ասում, էնտիղեմեն, [էնտիղեմեն]:

(1757 ապրիլի 5)
Էս երկու խաղերն էն ձենով` բլբուլն նստած է վարթին, լավ կանչեր նա վարթի համա. Արութինի ասած, ապրիլի 5-ին, քրոնիկոնի 445-ին: