Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

36

Էշխեմետ հիվանդացիլ իմ, դիղի համա իմ լալի.
Վախում իմ, թէ դարդըն հալե, յիղի համա իմ լալի.
Շահի կարքած վեքիլի պես գիղի համա իմ լալի.
Տանեն դուս արածի նըման տիղի համա իմ լալի:

Մե տեղ հուքմի-հեքիմ չը կա` դուռըն էհամ, կանչիմ հարա.
Վի կենա Լողման հեքիմըն, բալքամ դարդիս անե չարա.
Տիս, թէ ի՞նչպես է շըփոթվի, դուն իմ խի'լքին մըտիկ արա,
Ջուրն էկավ, գերանըս տարավ, ծիղի համա իմ լալի:

Սիրտըս էշխեմեն էրած է, դուգունըն դաղըն ի՞նչ կոնիմ.
Վունց ղո'բա ունե, վունց չափար, յիս էնպես բաղըն ի՞նչ կոնիմ.
Անղի լարըն կըտըրվիլ է, դարդակ սադաղըն ի՞նչ կոնիմ.
Նիտըս քարումըն կոտրեցի, թիղի համա իմ լալի:

Ղալամըն գիրըս չէ գրում` մե չուրացած թանքի նըման.
Խոսկիրըս մեմեկ չի ասվի` իմաստններու բանքի նըման.
Մեչըն չիմ կանացի մըտնի, ծովի ծածկած վանքի նըման.
Խոստովնահերըս հիռացավ, միղի համա իմ լալի:

Գիղումըն` մելիք-տանուտեր, քաղաք տիղըն` Սուլթան-Խան իս.
Բաղումըն` վարթ ու մանիշակ, սարումըն` սընբուլ սուսան իս.
Ղաբուլ ունե Սայաթ-Նովեն` թաք քու ձիռով դուն սըպանիս.
Միռնելուս համա չիմ հոքում, ցիղի համա իմ լալի:

(1758)
Էսպես Արութինի ասած, քրոնիկոնի 446-ին: