37
Արի
համով
ղուլուղ
արա,
խալխի
նոքար
Սայաթ
Նովայ .
Ամեն
մարթ
չի'
կանա
ճանգի
շահով
շըքար,
Սայաթ
Նովայ .
Ով
քիզի
լիղի
պարքիվե,
դուն
տու
շաքար,
Սայաթ
Նովայ .
Ղաստ
արա`
շուշետ
չը
կոտրին,
չը
խըփին
քար,
Սայաթ
Նովայ :
Թեգուզ
դըբրատանըն
պահ
տաս`
ծեծով
չի
խըրատվի
խիվըն.
Ինչրու
անձնեն
չը
դուս
էհա
անախտիլի
էն
չար
դիվըն.
Բեդասըլն`
ասըլ
չ'ի
դառնա,
թոլով
չ'ի
սիպտակի
սիվըն,
Ծուռըն
փետըն
չ'ի
դըրըստի
ռանդան,
դո'ւրգար
Սայաթ
Նովայ :
Թեգուզ
իմանաս,
գիդենաս
աստղերու
համբարքըն
սիրուն.
Անբարի
գուրձըն
կորած
է`
կարթա
Հարանց
վարքըն
սիրուն.
Ավիտարանի
խոսկիրըն
մարքարիտ
է,
կարքըն`
սիրուն.
Մի'
ածի
խուզի
առչիվըն
լալ
ու
գովհար,
Սայաթ
Նովայ :
Թե
էս
կենաց
փառքըն
չ'ուզիս`
էն
կենաց
ալմասըն
կու
տան.
Թե
հոքուտ
խաթիր
շալ
հաքնիս`
զար
քաշած
ատլասըն
կու
տան.
Թե
վուր
լալով
զըխճում
անիս`
անմահացըն
մասըն
կու
տան.
Խոստովանիս
արած
միխկըտ`
չանիս
ինքար,
Սայաթ
Նովայ :
Վուր
տիղ
հարսնիք,
վուր
տիղըն
սուք,
վուր
տիղ
սոյբաթ
խաղ
է
ըլում.
Վուր
տիղ
ժամ,
վուր
տիղ
պատարաք,
վուր
տիղ
սիրով
տաղ
է
ըլում.
Թե
վուր
հոքուտ
կամքն
իս
անում,
մարմինտ
բեդամաղ
է
ըլում`
Վո՞ւր
մե
դարդին
կու
դիմանաս
դուն
ջըրատար
Սայաթ
Նովայ :
(1758)
Էսպես
Արութինի
ասած,
քրոնիկոնի
446-ին: