41
Չի'ս
ասում,
թե
լա'ց
իս
էլի.
Բարով
տեսա,
իմ
սիրեկան.
Վարթի
նըման
բաց
իս
էլի
Խարերով,
Խարերով.
Բարով
տեսա,
իմ
սիրեկան:
Արի',
մե
դարդըս
իմացի,
Էշխեմետ
համա~ն
իմ
լացի.
Օրըս
էսպես
անց
է
կացի
Դարերով,
Դարերով.
Բարով
տեսա,
իմ
սիրեկան:
Յիփ
կու
հաքնիս
ալ
ու
ատլաս,
Տեսնողին
կու
շինիս
մաս
մաս.
Դոշիտ
պիտի
լալ
ու
ալմաս
Շարերով,
Շարերով.
Բարով
տեսա,
իմ
սիրեկան:
Յիս
քիզ
գովիմ
խաղի
մեչըն,
Շամամնիրըտ
թաղի
մեչըն.
Ման
իս
գալի
բաղի
մեչըն
Յարերով,
Յարերով.
Բարով
տեսա,
իմ
սիրեկան:
Սայաթ-Նովեն
վո՞ւնց
դընջանա`
Աչկիրըտ
օսկե
փընջան
ա.
Դուշմանի
լիզուն
մընջանա
Չարերով,
Չարերով.
Բարով
տեսա,
իմ
սիրեկան:
Էսպես
թասլիբ: