Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

41

Չի'ս ասում, թե լա'ց իս էլի.
Բարով տեսա, իմ սիրեկան.
Վարթի նըման բաց իս էլի
Խարերով,
Խարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Արի', մե դարդըս իմացի,
Էշխեմետ համա~ն իմ լացի.
Օրըս էսպես անց է կացի
Դարերով,
Դարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Յիփ կու հաքնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս մաս.
Դոշիտ պիտի լալ ու ալմաս
Շարերով,
Շարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Յիս քիզ գովիմ խաղի մեչըն,
Շամամնիրըտ թաղի մեչըն.
Ման իս գալի բաղի մեչըն
Յարերով,
Յարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Սայաթ-Նովեն վո՞ւնց դընջանա`
Աչկիրըտ օսկե փընջան ա.
Դուշմանի լիզուն մընջանա
Չարերով,
Չարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Էսպես թասլիբ: