Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

65

Սուսան սըմբուլ դաստամազըտ էրեսիտ խափանգ իս արի,
Կավիրըտ օլոր տար ու բիր, արայիշ գուլ հանգ իս արի.
Հանգ իս արի, յա'ր, ա' յար,
Սիրտըս արիր յարա, յա'ր,
Գըլուխըս մատաղ կոնիմ`
Ղաբուլ անիս, յա'ր, այար:

Ումբրիս լարը ձըգիլ ղադանգ իս արի,
Վայ թե կըտըրվիլ է ղափիլ, յա'ր, ա' յար:

Աչկիրըտ ծով, էրեսըտ շովղ, էշխըս լող կուտա անղայիղ,
Անքանար ջուրըն իս գցի, բոլորքըս տալղա, ջըրհիղիղ,
Ջըրհիղիղեն Նոյ այիբ,
Վուր փըրկըվից նու այիբ,
Նոյին գեմին ազատից,
Ինձ` այիբն ու նու այիբ:

Մե մեկ ինձի տիսուտ, թե անիս լայիղ,
Կու կենամ ջամալիտ մայիլ, յա'ր, ա' յար:

Հասրաթեմետ չոլիրն ընգած, Մեջլումի պես Լեյլու զայաթ.
Յարալու ջեյրան իս դառի, յիս քու եդնետ` ավչի-սայադ,
Սայաթ-Նովեն իմ, սայադ.
Անուըս հաշվիր` սայ-ադ.
Տիսուտ կարոտ չը թողնիս,
Չասիս` սա օտար, սա` յադ.

Կամ թե գուրձավուր իմ, բեքարա խայաթ,
Արածըտ ինձ չի լի վայիլ, յա'ր, ա' յար: