Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

(3) 68

Իղրար ու ամագ չունեցող յարի ձեռնեմեն դադ կոնիմ,
Բըլբուլին վարթեմեն զըրգող խարի ձեռնեմեն դադ կոնիմ,
Մարթուս էհթիբար չը մնաց, դարի ձեռնեմեն դադ կոնիմ,
Դիփ խառնակիչ ու ավիրող չարի ձեռնեմեն դադ կոնիմ:

Էլ հոքեվախ կըրոնավուր, մարթասեր իշխան չը մնաց,
Զորըն անզորին կերիլ է, մարթկանց վըրա ջան չը մնաց,
Էս զամանի գոզալներուն ախթար ու իման չը մնաց,
Քանի կանչիմ դադ ու փիրյադ, զարի ձեռնեմեն դադ կոնիմ:

Փիքր ու խիալըս հարգահ աշխըրքի ցավի մասին է,
Խիղճի, նաչարի, տընանգի, բարու ու լավի մասին է,
Սայաթ-Նովու խոսկըն իրավ ու անիրավի մասին է,
Յոխսուլին զըրգող, բեինսափ, վարի ձեռնեմեն դադ կոնիմ: