Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

1

Ինչ զարբաբ իմ, ի~նչ ատլաս իմ, յիս ի՞նչ զար իմ, գի՞դիս, աջաբ.
Մանիշակի, վարթի կարոտ ի՞նչ զեփյուռ իմ, գի՞դիս, աջաբ.
Գիշեր-ցերեկ սազը ձեռիս մե նոքար իմ, գի՞դիս, աջաբ.
Քու ծընուղքըտ իմացիլ ին, վուր քի յար իմ, գի՞դիս, աջաբ.
Բա ի՞նչպես է` դուն չիմացար. խելագար իմ, գի՞դիս, աջաբ:

Դա ա'րի, ինձ անգաճ արա, թե աշխարը վունց ման էկա.
Լեյլումի թայ յար կորցըրի` Մեջլումի պես հա ժուռ էկա.
Բլբուլի պես վարթ պըտրեցի, մեկ էլ չայիր-չիման ընկա`
Վարթիս ճամփեն էլ չը գըթա` մինչի վիրչը զուր ման էկա.
Արիվ տեսքըտ շանց տուր, վառված մինուճար իմ, գի՞դիս, աջաբ:

Էս իմ սըրտի դարդ ու ցավըն իմաց տըվի Իրանեթին,
Արիվիլքին, արիվմուտին, թաքավուրին, ժողովուրթին,
Էլ ի՞նչ կանամ ավել անիլ` յարի շեմքին ինձ կու մորթիմ.
Էսքան իլթիմազն անում է ճար ու ճըրաք մե մոր վուրթին.
Մաշվեցա, հալվեցա պըրծա` յիս շաքար իմ, գի՞դիս, աջաբ:

Աշունքվա վախտըն հասիլ է, ինչո՞ւ յիդ մընամ` շըվարած,
Քու վարթըն ինչրու կբացվի, յիս էլ... ո՞վ սաղ, յա ո՞վ մեռած,
Էրգեն ումբըր կունենայի, վուր չըլեի էշխետ էրած,
Էս գիշեր քո մոդ իմ գալու, մատա'ղ իմ քի, ունքիրըտ բաց.
Շուտ-շուտ չասիս, «վի կաց, գընաե, յիս քի հյուր իմ, գի՞դիս, աջաբ:

Սայաթ-Նովեն գանգատ ունե, վուր ման էկա թուր չը գըթա,
Ուզում իմ, թե սիրտըս խուցիմ` պըտրեցի մե թիր չը գըթա,
Ծոցիտ պահած ջուխտ նըռներուն հասնելու մե դուռ չը գըթա,
Սրտիս, գըլխիս բըռնած ցավին մե չարա, մե դիղ չը գըթա,
Բերում իմ զառ աղլուխնիրը, յիս խումար իմ, գի՞դիս, աջաբ:

[Մուխամմազ]