Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

6

Բաղըն բլբուլով լցվիլ է, վարթ-գուլգազը չէ պակասում.
Բացվիլ ին զառ ծաղկընիրը, սիրուն նազը չէ պակասում.
Յասամաննիրն էլ ին ուրախ, լավ էրազը չէ պակասում.
Շամիրը շամդանում վառած, զիրանդազը չէ պակասում.
Սարքին, լիքը մեյդանումըն քանդիրբազը չէ պակասում:

Չնեղանաս, ա~յ իմ ազիզ, իմ խոսկիրքըս առակնիր ին.
Հազար հիդ «քիզ մատաղե ասի, բա յիս քա՞նի գլխի տեր իմ.
Վուր ինձ չասիս սիվերես իմ, ղուլ իմ դառի քու դռներին.
Էս գիշեր դուն միզ մոդ արի, անգաճ կալ իմ խաբարներին.
Ամենքըն միզ մոդ ին էկի, վուր բազազը չէ պակասում:

Քանի գիղը լի ու շեն է, անքեփ, անսազ ի՞նչպես կուլի.
Քու թարիփի համա խոսկն ու խաղը պակաս ի՞նչպես կուլի.
Թե մառանում գինին թափվի, առանց լի թաս ի՞նչպես կուլի.
Մեջլիսըն ինչքան սարքով ըլի, վուր դուն չկաս, ի՞նչպես կուլի.
Պտտվում ին օսկե թասիր, լեյլում-նազը չէ պակասում:

Էսենց հարսնիք, նշանդըրիք Շահն էլ չարեց Զալի համա.
Ինչ վուր արից սա իր հալալ աղջկա-գոզալի համա.
Էս ի'նչ գլխոքըս անց կացավ, վուղչն իմ տարքոտ հալի համա.
Քամանչայի, նայի համա, դավուլի, ղավալի համա.
Չուրս բոլորքըտ խաղ ին ասում, սանթուր-սազը չէ պակասում:

Բոյըտ վունցոր բուսած ղամիշ, քի սազ գու քա քիրման շալըն.
Ակըռքնիրըտ շար մարքարիտ, հնդու սիվ բիբար է խալըտ.
Դուն փահլեւաննիր իս ախտում, վունց գովական Ռոստոմ-Զալըն.
Արի գնանք դադաստանի, թե վուր չըլի միզ մոդ գալըտ.
Սայաթ-Նովու թաքավուրին Շահբազ-Էրեկլե ին ասում:

[Մուխամմազ]