Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

16

Արար աշխարքըն զըմայլվեց, մաթ մընաց
Լուսնի պես քու վառ նըկարի համա, յա'ր.
Վըզիտ օսկե բարակ զինջիլ կա գըցած
Դոշիտ խաչի ու գոհարի համա, յա'ր:

Քու կարոտըն ինձ գիրիզման կու տանի.
Ինձ միղ գալուց սար ու ձորը սուք կանի.
Ով չէ տեսի, նըրան կուտա էրանի,
Վուր մեռիլ է քու դիդարի համա, յա'ր:

Ջանըս, հոքիս կամով ցավիտ բախշեցի,
Ջահել կինքըս ճանապարիտ մաշեցի,
Չասիս միթամ թե քիզնից ձեռ քաշեցի`
Յիս կու մեռնիմ իմ իղրարի համա, յա'ր:

Էս աշխարը կոսիս միզնից խըռով ա,
Էնդուր աչկըս թաց ու լիզուս խորով ա,
Աստծու արչիվ միղավոր Սայաթ Նովայ ն
Մեռնում է իր անսիրտ յարի համա, ճա~ր: