Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

17

Դարդ ու ցավըն ի՞նչ օքուտ, վուր չիս գիդի.
Վուրն է հինը, յա վուրը նուր, չիս գիդի.
Վիզըս ի՞նչի կըտրեցիր զուր, չիս գիդի.
Աչկըս դառած արնի ախպուր, չիս գիդի.
Անունըս էլ դուն իսկական չի՞ս գիդի:

Դուն էլ ինձ պես մե Աստըծու արարած`
Լիզուտ միղր է, խոսկիրքըտ էլ շաքարած.
Ձեռիտ փուշ պիտի դուշմանիտ դեմ արած.
Ամառ, ձմիռ քիզ ամա դուն մեկ արած`
Վուրն է զատիկ` բարիկենթան, չիս գիդի:

Յիս բլբուլ իմ, ո'ւրիշ հավք չիմ քիզ ամա
Հիռու ծովեն էկած նավ չիմ քիզ ամա,
Օտարական սիվ արաբ չիմ քիզ ամա.
Լավ իմացի, յիս չարկամ չիմ քիզ ամա,
Էլ ի՞նչի իմ քի հարեւան, չի՞ս գիդի:

Յիս վառ շամ իմ` քու շընչովըտ կու մարիմ.
Հոքուտ սիրըն, ա'րի, ասա ճըշմարիտ,
Հենց բան կոսիմ` կու նըմանի շաքարի...
Սայաթ Նովայ , էլ նըման չիս նոքարի,
Չունքի վալի, թաքավուր, խան չիս գիդի: