19
 
   
    Իմ 
   
    էս 
   
    ցավի 
   
    նըման 
   
    ցավը 
   
    թուղ 
   
    վուր 
   
    ամեն 
   
    մարթու 
   
    բըռնե.
   
    Լիրթ 
   
    ու 
   
    թոքը 
   
    կու 
   
    չորցընե, 
   
    ում 
   
    սըրտումըն 
   
    սա 
   
    բուն 
   
    դընե,
   
    Ում 
   
    տունն 
   
    ընգնե` 
   
    ախպեր, 
   
    ծընող, 
   
    դիփ 
   
    իրարից 
   
    կու 
   
    բաժանե.
   
    Էրկու 
   
    խոսկով 
   
    անգիր 
   
    ասիմ` 
   
    սերը 
   
    վուր 
   
    կա` 
   
    դըժար 
   
    բան 
   
    է:
 
   
    Լիզուն 
   
    բերնում 
   
    մեռցընում 
   
    է` 
   
    էլ 
   
    չիս 
   
    կանա 
   
    մի 
   
    բառ 
   
    ճարի,
   
    Վազնի 
   
    ճուղքից 
   
    կապեր 
   
    ունե` 
   
    պինդ 
   
    կու 
   
    կապի, 
   
    կու 
   
    չարչարի,
   
    Աստված 
   
    չանե 
   
    մե 
   
    գամ 
   
    յիրթվիս, 
   
    էլ 
   
    փրգվիլը 
   
    խիստ 
   
    դըժար 
   
    է,
   
    Իմ 
   
    լավ 
   
    հալին 
   
    ինքը 
   
    տերը 
   
    թող 
   
    օչովի 
   
    արժան 
   
    չանե:
 
   
    Աշխարըս 
   
    քի 
   
    թարիփ 
   
    կոնե` 
   
    դուն 
   
    սիրուն 
   
    իս 
   
    ջեյրանի 
   
    պես,
   
    Էնդու 
   
    համա 
   
    աղաչում 
   
    իմ` 
   
    սիրտ 
   
    ունենաս 
   
    իմինի 
   
    պես.
   
    Էրնեկ 
   
    ըլի 
   
    քու 
   
    սիրածին` 
   
    սիրտ 
   
    կունենա 
   
    ասլանի 
   
    պես`
   
    Ռոստոմ-Զալն 
   
    էլ 
   
    չը 
   
    պատահե 
   
    էն 
   
    թըրին, 
   
    վուր 
   
    նա 
   
    կու 
   
    հանե:
 
   
    Եկ 
   
    մե 
   
    փուքըր 
   
    անգաճ 
   
    արա. 
   
    քու 
   
    էշխեմեն 
   
    էլավ 
   
    դարդըս.
   
    Էլ 
   
    ինչի՞ 
   
    իս 
   
    հադա 
   
    տալիս` 
   
    առանց 
   
    էն 
   
    էլ 
   
    նաչար 
   
    մարթ 
   
    իմ.
   
    Դուն 
   
    մե 
   
    քաղցըր 
   
    կաթնախպուր 
   
    իս, 
   
    առուտեհան 
   
    բացված 
   
    վարթ 
   
    իս,
   
    Ալ 
   
    ու 
   
    ալվան 
   
    տերիվներով, 
   
    հոտըտ 
   
    արար-աշխար 
   
    կառնե:
 
   
    Գիշիրնիրըն 
   
    դուսն 
   
    իս 
   
    ըլում` 
   
    չիմ 
   
    գիդի 
   
    տանն 
   
    ո՞վ 
   
    է 
   
    մընում.
   
    Չինի 
   
    թասն 
   
    ինձ 
   
    բան 
   
    չի 
   
    անի... 
   
    յիս 
   
    զարթուն 
   
    իմ` 
   
    սիրտս 
   
    է 
   
    քընում,
   
    Մեռնիմ 
   
    էն 
   
    սուրփ 
   
    փիրի 
   
    հոքուն, 
   
    յիս 
   
    խումար 
   
    իմ, 
   
    չի՞ս 
   
    իմանում,
   
    Էս 
   
    «հայ-հույինե 
   
    Սայաթ-Նովեն 
   
    կու 
   
    դիմանա` 
   
    ինչ 
   
    էլ 
   
    անեն: