Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

22

Էնենց մարթ կա, փչես, տիղում վեր կընգնե`
Ղոչաղ մարթու ուժն ու հալը կու փտնե,
Ջիբում մե քոռ, ժանգուտ դանակ չիս գտնի`
Խորասանու սուր խանջալը կու փտնե:

Մարթ էլ կա, վուր չունե օջախ ու բինա,
Մութը նընգնի չի իմանա ուր գընա.
Հնդու խուրմեն կը գիդենա կաղին ա`
Բաղ մտնելիս, հասած բալը կու փտնե:

Մե ուրիշն էլ ծով կու մտնե նավի պես,
Գորտըն աչկին կերեւա աժդահի պես.
Մարթ էլ կա, վուր չոլում թրչված հավի պես`
Իրենց տանը Ռոստոմ-Զալին կու փտնե:

Չոբանըն ի՞նչ կոնե ալմաս-ջավահիր,
Ուրախ կուլի` միշտ ունենա նուր պանիր.
Բալիշը քար, միչկին կապած մի քանդիր`
Բեքտաբեգի քիրման-շալը կու փտնե:

Խոզըն ի՞նչպես կանա ծառը բացրանա.
Էս աշխարում չար մարթ պիտի չմնա.
Սայաթ-Նովեն յիփոր մեջլիս կու գնա,
Քեֆ կու սիրե` ղալմաղալը կու փտնե: