Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

23

Ով հարեւնին բարի աչկով կու նայե,
Հարեւանն էլ չի լի խային, անբարի,
Չար մարթն էլ միշտ մարիփաթից զուրգ կուլի,
Լավ ծնուղքին ուշունցով կու զարթարի:

Մարթ կա, ճիճվի պես սողալով կու գնա,
Միշտ բերնումն օցի լիղի կունենա.
Չարի ցավը չարութենից կու մնա.
Էս առած է, յիս ինձնից չիմ հնարի:

Նամարդ մարթը մե լեշի բաբաթ կուլի,
Նրա գլխին գդակն անսազ զարթ կուլի,
Ով էլ մարմնով ուղտի պես անհարթ կուլի,
Ծուռ վիզը թող հա~ կարմնջին հարմարի...

Կավե ջամըն վունց կուլի մե թանգ չինի,
Ամեն ծառ էլ կըլեպ չի տա դարչինի.
Սայաթ-Նովուն պահե, տընետ դուս չըլի`
Նրա պես ղուլ դուն կինքումըտ չիս ճարի: