Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

2

Ծովեն էլած թանգ մարքարիտ ու մարջան`
Գինըտ լալի ու գոհարի արանքում,
Լիզուտ միղըր, յա'ր, բերանըտ մե փընջան.
Պռունգնիրըտ նուշ` շաքարի արանքում:

Գո'զալ, ա'րի, պատճառ մի դառ իմ մահին,
Ակըռքնիրըտ` մարքարիտ ու շիրմայի.
Մազիրըտ է շարբաբ, զուլփըտ` սիրմայի,
Պատկիրքըտ է շամս` ղամարի արանքում:

Սարի սիրուն կաքավի իս նըմանած.
Ծոցիտ բաղում քաղցըր շամամ կա ցանած.
Հենց իմացա հադիդադից է հանած
Բարակ միչկըտ, թիրման շալի արանքում:

Փռանգի զառ իս շահի բաժից փախցըրած.
Մանիշակ իս բեհիշտ-բաղումըն ծըլած.
Չալ աչկիրըտ վարթ-կոկոնից բաց էլած,
Ղուշի ջիղա` ներկած ալի արանքում:

Էս կըրակըն էշխի քուրիցն իմ առի,
Սըրտիս խոցը յարիս թիրիցն իմ առի,
Սայաթ-Նովեն կոսե փիրիցն իմ առի...
Բութես դուն իս ընգի փալի արանքում:

(1742)
Էս ղափիան Արութինի ասած է, ով որ սովորի թողութիւն շնորհի, ամէն.
Յունիսի 1-ին, քրոնիկոնի 430 թ.: