Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

4

Նազլու յարըս հաքած ունե զառը լիբասի վրա.
Պռունգնիրըն էն տեսակ ին, վուր շաքար քսի` վրա,
Նաղաշքարին ասի, թէ սիվ խալ տա էրեսի վրա.
Ակըռքնիրը` լալ, մարքարիտ, սարքած ալմասի վրա:

Գովականըս ինձ խիվցըրից, գժվեցրից մեբաշ ինձ.
Ուշկ ու միտկս իրար շաղից, խիլքս գլխես դուս քաշից.
Աղաչեցի, յի'դ չ՚դառավ, հոքիս ջանումըս մաշից.
Աչկերեմես արուն կաթից էն չինի թասի վրա:

Գիշեր-ցերեկ մտկի ծովում, ցավը սիրտըս հարիլ է.
Նստած էշխի հրեղեն ձին, յարըս խիլքս տարիլ է.
Հաքած կանանչ, կապուտ, կարմիր, ի՞նչ լավ էլ հարմարիլ է,
Զար ու զարբաբ, խաս ու ղումաշ քաշած ատլասի վրա:

Ցրիվ տված սիվ մազիրը քամին չուրս յան կու տանե.
Շուռ իմ գալի էշխի հրին, վունց վառ շամին փարվանեն.
Թաք վուր յարը սիրտս փշրե, չի' ավիրվի, ինչ անե.
Վուր քիզ օտար, աչկ չըդիբչի, հուռութ` առ, ասի, վրադ:

Սա'յաթ-Նովա, ա'սա, խո'սե, էշխի փեշեն կախվիլ իմ,
Առաչ մտիլ էշխի բազար, լալ յաղութս ծախիլ իմ.
Բահլուլի պես էշխի դամումըն քնիլ ու միխվիլ իմ,
Էրնեկ ըլի ման գա յարըս, վուր զարթնիմ սասի վրա:

Էս իլահին Արութինի [ասած է]: