6
Էշխի
բաղը
մրքով
լիքը,
ամեն
մե
բարն
էստի
է.
Հուտը
յիրգինք-գետինքն
առած,
մուշկի-ամբարն
էստի
է.
Մանիշակը
նուր
բաց
էլած`
վարթ,
սուսամբարն
էստի
է.
Գարունքվան
վախտըն
դիռ
չեկած
թազա
նուբարն
էստի
է:
Հլա
ջահել
խիվ
իմ,
էշխով
կրակ
մի
տու
իմ
հոքին.
Առանց
էն
էլ
ուշկս
տարար,
անմիղ
տիղն
էլ
մի
զուքվի.
Վիզըտ
մարալ-ջեյրանի
է,
էլ
անտիղի
մի
ձըքի.
Շվաքն
արար-աշխար
առած
սալբի-չինարն
էստի
է:
Կարմիր
վարթով
լի
բախչումըտ
բլբուլնիր
կու
թռվռան.
Մե
գամ
տեսա,
ջունուն
դառա,
աչկըս
մնաց
ձիր
դըռան.
Յիփոր
յարիս
նափասն
առա,
քնած
տիղըս
վեր
թըռա.
Սուս
մըտիլ
է
էշխի
դովրան,
էշխի
խոնթքարն
էստի
է:
Յարըս
էշխի
նիտով
խուցից,
յարա
թողից
իմ
սրտիս,
Աղաչեցի,
վուր
դիղ
անե
իմ
էս
ցավիս,
իմ
դարդիս,
Դիղ
տալու
տիղ
զալումն
ասից
-
«տարին
մե
գամ
արի,
տիսե.
Աշուղներու
ղաստը
մըտած,
էշխի
քափուրն
էստի
է:
Յարը,
կոսին
թէ
թողիլ
է`
սուտ
ասող
է
Սայաթ-Նովեն,
Ջունուն
էլած,
սազը
ձեռին
սազ
ածող
է
Սայաթ-Նովեն,
Թե
դարայի
ապրանք
ունիս,
խաս
առնող
է
Սայաթ-Նովեն.
Եկ,
բաց
արա
էշխիտ
հուջրեն,
զար-խըրիդտարն
էստի
է:
Էս
իլահին
Արութինի
[ասած
է]: