Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

6

Էշխի բաղը մրքով լիքը, ամեն մե բարն էստի է.
Հուտը յիրգինք-գետինքն առած, մուշկի-ամբարն էստի է.
Մանիշակը նուր բաց էլած` վարթ, սուսամբարն էստի է.
Գարունքվան վախտըն դիռ չեկած թազա նուբարն էստի է:

Հլա ջահել խիվ իմ, էշխով կրակ մի տու իմ հոքին.
Առանց էն էլ ուշկս տարար, անմիղ տիղն էլ մի զուքվի.
Վիզըտ մարալ-ջեյրանի է, էլ անտիղի մի ձըքի.
Շվաքն արար-աշխար առած սալբի-չինարն էստի է:

Կարմիր վարթով լի բախչումըտ բլբուլնիր կու թռվռան.
Մե գամ տեսա, ջունուն դառա, աչկըս մնաց ձիր դըռան.
Յիփոր յարիս նափասն առա, քնած տիղըս վեր թըռա.
Սուս մըտիլ է էշխի դովրան, էշխի խոնթքարն էստի է:

Յարըս էշխի նիտով խուցից, յարա թողից իմ սրտիս,
Աղաչեցի, վուր դիղ անե իմ էս ցավիս, իմ դարդիս,
Դիղ տալու տիղ զալումն ասից - «տարին մե գամ արի, տիսե.
Աշուղներու ղաստը մըտած, էշխի քափուրն էստի է:

Յարը, կոսին թէ թողիլ է` սուտ ասող է Սայաթ-Նովեն,
Ջունուն էլած, սազը ձեռին սազ ածող է Սայաթ-Նովեն,
Թե դարայի ապրանք ունիս, խաս առնող է Սայաթ-Նովեն.
Եկ, բաց արա էշխիտ հուջրեն, զար-խըրիդտարն էստի է:

Էս իլահին Արութինի [ասած է]: