Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

16

Յիս իմ յարին իլթիմազով ասեցի`
Սարքիլն ինձնից, բաղչեն քիզնից, բաղ քիզնից.
Թե վուր դեմ չէ, ղաբուլ կոնե բաղմընչին`
Կտրիլն ինձնից, շամամ քիզնից, թաղ քիզնից:

Բեմուրվաթ յար, աջաբ ի՞նչ կա ղաստումըտ.
Աջալի պես հոքիս բռնած դաստումըտ.
Էշխըտ չէթուղ ժուռ գամ կանանչ բաղչումըտ,
Բլբուլն ինձնից, կոնչեն քիզնից, շախ քիզնից:

Էշխետ ջունուն, թամամ բեքար իմ դառիլ,
Դուն իմ դոշիս լիզվիտ նիտիրն իս շարիլ,
Էսքան ցավիրն իմ սրտումն իմ յիս տարիլ,
Դուգունն ինձնից, ղամզեն քիզնից, դաղ քիզնից:

Պռունգնիրետ միղր ու շաքար իս ծորում,
Քու պատկիրին կարոտ յարին չարչարում.
Ինձ էրեցիր էշխիտ վառած հուր-նարում,
Փարվանն ինձնից, կըրակ քիզնից, շամ քիզնից:

Վուրսնուրթ էի, թառլանը բանդիս դիբավ,
Մարալին նըշան առա` նիտն ինձ դիբավ,
Սայաթ-Նովեն ասաց, թե ղանդ իս դու լավ,
Շարբաթն ինձնից, շաքար քիզնից, շավղ քիզնից:

Էսպես յարանա, լավ ուչլամա, Արութինի ասած.
Ով սովորի թողություն շնորհի. ամեն: