Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

19

Կինքըս մընաց դարդ ու ցավի ճանգումըն,
Սիրտըն էլ անվիրչ գուզե սուր, Սա'յաթ-Նովա,
Աչկեմես չէ պակսում ալ-արտասունքըն,
Մեկը չասից «մընա լուռե, Սա'յաթ-Նովա:

Մատաղ ըլիմ ամոթ արին ինձ տրված.
Նասիմի պես իմ մորթուս մեջ լքցրված.
Դե վուր նավըտ խոր ծովին ես հասցրած,
Ղաստ արա, չը լցվե ջուր, Սայաթ Նովայ :

Խիվ սի'րտ, անմիղ դարդ ու ղամին ընգար դուն.
Փարվանի պես վառած շամին ընգար դուն.
Վուրսնուրթի պես դե վուր սարիրն ընգար դուն,
Մարալ տեսնիս, նիտով տուր, Սա'յաթ-Նովա:

Այիփըն ու բիմըն անգիր սովրեցիր,
Քու գոզալին սազական զառ գործեցիր.
Կորցըրեցիր յարըտ` խիլքից զրգվեցիր,
Էլի փառք տուր Աստըծուն, Սա'յաթ-Նովա:

Անմահական ջուրն ինձ ջամում տըվեցիր,
Հուր ու կըրակ քուրես քամուն տըվեցիր.
Յարսուն տարվա կինքըտ մահուն տըվեցիր,
Խիլքըտ գլխիտ պահիր դուն, Սա'յաթ-Նովա:

Էս թեջնիս է: