22
Խի'վ
սիրտ,
արի,
անգաճ
արա
խըրատիս.
Բարի
լիզվով
անիծկ
տվո'ղ
չըլիս
դուն.
Վուչ
դուն
չարին
վազե,
վուչ
էլ
չարըն`
քիզ.
Սատանի
հիդ
ընգիր
ըլող
չըլիս
դուն:
Մեյդան
մըտիր,
թե
վուր
գիդիս
կու
շահիս.
Փիրի
ճամփից
թե
դուս
գաս,
կու
շիվարիս.
Ինքըտ
կընգնիս,
թե
ուրիշին
հուր
փորիս.
Պարզն
ու
լավը
կինքում
թաղող
չըլիս
դուն:
Մարթ
կա
իսկը
հայվանի
պես
կ՚արածե,
Դալդա
տիղն
էլ
ծախու
գոհար
ման
կածե,
Ամեն
մարթու
հոքում
ասլան
քընած
է.
Փուշ
կա,
աչկըտ
փակ
վարթ
քաղող
չըլիս
դուն:
Ամեն
մարթ
իր
սըրտին
հավասար
կուլի.
Կեհա
իրեն
բաբին
բարեբար
կուլի.
Ով
էլ
կինքում
քիզ
միշտ
ամագդար
կուլի,
Նիղն
ընգնիլիս
հիռվից
նայող
չըլիս
դուն:
Ո՞վ
կու
հասնե
անց
կացած
էն
մինձ
մարթկանց,
Միր
պապիրի
խոսկըն
լավ
է
լալըն
կանց.
Ծառի
վուրթն
իր
մեչեն
կուլի
գոյացած,
Սա'յաթ-Նովա,
չար
բան
ասող
չըլիս
դուն:
Էս
Արութինի
ասած
է.
օգութլամա: