23
 
   
    Քաղցր 
   
    խոսող, 
   
    յա'ր, 
   
    բլբուլ 
   
    իս 
   
    ինձ 
   
    ամա,
   
    Քու 
   
    պես 
   
    փերու 
   
    գովքըն 
   
    ո՞վ 
   
    ինձ 
   
    պես 
   
    ասից.
   
    Քի 
   
    տեսնելուց 
   
    յիս 
   
    դառիլ 
   
    իմ 
   
    դիվանա,
   
    Խիլքըս 
   
    թռիլ, 
   
    ով 
   
    գիտե 
   
    ո՞ւր 
   
    է 
   
    հասիլ:
 
   
    Դուն 
   
    իմ 
   
    սրտի 
   
    սիրու 
   
    իշխանն 
   
    իս 
   
    դառիլ,
   
    Էշխիտ 
   
    պեծը 
   
    ջանըս 
   
    գցիլ 
   
    ու 
   
    վառիլ.
   
    Աշխարով 
   
    մեկ 
   
    ինձ 
   
    խայտառակ 
   
    իս 
   
    արիլ,
   
    Արի, 
   
    ասա, 
   
    թե 
   
    ռաղիփըն 
   
    ի՞նչ 
   
    խոսից:
 
   
    Ծոցիտ 
   
    միչին 
   
    բաղչա 
   
    ունիս, 
   
    բաղ 
   
    ունիս,
   
    Ձեռիտ 
   
    օսկե 
   
    թասը 
   
    լիքն 
   
    արաղ 
   
    ունիս,
   
    Պըռունգներուտ 
   
    սաղի 
   
    ու 
   
    ղոնաղ 
   
    ունիս,
   
    Յարաբ 
   
    տանըտ 
   
    ո՞վ 
   
    է 
   
    խմիլ 
   
    էտ 
   
    թասից:
 
   
    Մատաղ 
   
    ըլիմ 
   
    թուխ 
   
    աչկիրի 
   
    կամարին,
   
    Միչկին 
   
    կապած 
   
    չարքազի 
   
    զար 
   
    քամարին,
   
    Արիվի 
   
    դեմն 
   
    առնող 
   
    սիրուն 
   
    դիդարին.
   
    Հաքինը 
   
    ջեր 
   
    սադա 
   
    էր, 
   
    վուչ` 
   
    ատլասից:
 
   
    Յարիս 
   
    ծոցի 
   
    ջուխտ 
   
    նռներից 
   
    վազ 
   
    անցա,
   
    Բլբուլի 
   
    պես 
   
    վարթի 
   
    խարից 
   
    վազ 
   
    անցա,
   
    Էն 
   
    զամանն 
   
    է, 
   
    վուր 
   
    իմ 
   
    յարից 
   
    վազ 
   
    անցա,
   
    Զուրգ 
   
    մնացի 
   
    յարիս 
   
    ջանից, 
   
    նափասից:
 . . . . . . . .
. . . . . . . .
 
    
     Էս 
    
     Արութինի 
    
     ասած 
    
     է. 
    
     յարանա, 
    
     լավ 
    
     վարսաղ: