Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

31

Անգաճ արեք ձիր ծառայի բանքերուն,
Միզնից գըլուխ շատ վարպիտնիր էլ չը կան.
Չը հավատաք, աշխարն էյթիբար չունե,
Շատ աշուղնիր` էշխի դոստիր, էլ չը կան:

Քա~նի լիզու լալկից, բարին չը մընաց,
Քա~նի աշուղ մեռավ, յարին չը մընաց,
Աշխարը մինձ Իսկանդարին չը մընաց,
Հուջրեն լիքը զար-զարբաբնիր, էլ չը կան...

Հին վերքերս էն վախտըն ինձ կու մաշին,
Յիփ դոստիրըս ինձ մե կորած մարթ հաշվին,
Ասկ-բարեկամ մեմեկ հիռու կու քաշվին,
Ափսուս, մոր արտսունք-պատկիրին, վուր չըկա:

Ով գալիս է, աննման իք ասում դուք,
Հարցընողին ազնիվ ջան իք ասում դուք,
Թե վուր Սայաթ Նովայ յին իք ասում դուք,
Մընաք բա'րով ասից, գընա~ց, էլ չի գա:

Էս հաղանա-ղափիա է. Արութինի ասած: