34
 
   
    Խաս 
   
    դաշտերում, 
   
    խաս 
   
    զարթերով 
   
    խաս 
   
    ալ 
   
    ձի,
   
    Թափվում 
   
    է 
   
    խաս, 
   
    վուտքերեն 
   
    խաս, 
   
    խողըն 
   
    խաս,
   
    Խաս 
   
    նազանին, 
   
    խաս 
   
    նստել 
   
    է 
   
    խաս 
   
    բարձին,
   
    Թամքը 
   
    խաս 
   
    է, 
   
    սարքը 
   
    խաս, 
   
    նստողըն 
   
    խաս:
 
   
    Խաս 
   
    աշխարում 
   
    խաս 
   
    տեղ 
   
    գթնիմ, 
   
    խաս 
   
    մընամ.
   
    Խաս 
   
    սրտիս 
   
    մեչ 
   
    խաս 
   
    հուր-կըրակ, 
   
    խաս 
   
    ալամ.
   
    Խաս 
   
    գըրել 
   
    է 
   
    խաս 
   
    գուլիստան, 
   
    խաս 
   
    ղալամ,
   
    Էրկու 
   
    լյուն 
   
    խաս, 
   
    այիփը 
   
    խաս, 
   
    տողըն 
   
    խաս:
 
   
    Խաս 
   
    աշխարում 
   
    խաս 
   
    լավութին, 
   
    խաս 
   
    փափագ,
   
    Խաս 
   
    քրտինքով 
   
    խաս 
   
    գթնըվիր 
   
    խաս 
   
    վաստակ.
   
    Խաս 
   
    եռում 
   
    է 
   
    խաս 
   
    անկըրակ 
   
    խաս 
   
    կաթսան.
   
    Ջուրըն 
   
    խաս 
   
    է, 
   
    ախպուրըն 
   
    խաս, 
   
    եղըն 
   
    խաս:
 
   
    Խաս 
   
    յարի 
   
    հիդ 
   
    խաս 
   
    ապրեինք 
   
    խաս 
   
    օրիր,
   
    Խաս 
   
    նազանին 
   
    խաս 
   
    հաքիլ 
   
    է 
   
    խաս 
   
    շորիր,
   
    Խաս 
   
    հյուրընկալ, 
   
    խաս 
   
    ծառանիր, 
   
    խաս 
   
    հյուրիր,
   
    Կուլկուլեն 
   
    խաս, 
   
    սեղանըն 
   
    խաս, 
   
    սաղին 
   
    խաս:
 
   
    Խաս 
   
    ժամանակ 
   
    խաս 
   
    բանքիրըն 
   
    խաս 
   
    գրվեց,
   
    Խաս 
   
    ճակտիցըն 
   
    խաս 
   
    քրտինքըն 
   
    խաս 
   
    թափվեց.
   
    Խաս 
   
    արարչեն 
   
    խաս 
   
    պատկիրըն 
   
    խաս 
   
    տրվեց,
   
    Սայաթին 
   
    խաս, 
   
    Նովային 
   
    խաս, 
   
    ցեղըն 
   
    խաս:
 
    
     Էս 
    
     շահմոհըլու-թեջնիս 
    
     է. 
    
     Արութինի 
    
     ասած: