Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

37

Յիփոր սարի լալեն կանանչ բաղ ընգնե,
Կու բացրանա ճուղքին, «սուսան իմե, կոսե.
Խաբար չառած կոկոր վարթ ու լալեմեն,
Բլբուլի պես ինքն իրան սանամ կոսե:

Դավրիշին ո՞վ կուտա քոշկ ու սարայը,
Խամ քաթանը ներկիս, չի'լի դարայի,
Էնդու համա չի պակսի իմ հարայը,
Վուր ամեն մարթ «յիս էլ հասան իմե, կոսե:

Էն ի՞նչ նիտ է, վերքեն արուն չի հուսի,
Նիրկարարը ղուշ է` առանց կարասի,
Անփիր մարթի լիզվից անիծկ չի պակսի,
Էտենց մարթն էլ իրան «իսան իմե, կոսե:

Հեստի մարթ կա, ժեռ քարին էլ հավան չէ,
Վուր քամին տա, բմբուլի պես կու թռչե.
Մարթ էլ կա, վուր ճիճու տեսնե կու փախչե`
Աժդահայի գլխին «ավսան իմե, կոսե:

Էս խիվ սիրտըս էշխի միչին թաղվիլ է.
Էշխում թաղվիլ, հարուր տիղից դաղվիլ է.
Սայաթ-Նովեն էնդուր լալով շաղվիլ է,
Վուր աղվեսըն - «ասլան բասան իմե, կոսե:

Էս Արութինի ասած է. օգութլամա: