40
 
   
    Այ 
   
    սիրտ, 
   
    ովոր 
   
    քիզ 
   
    մե 
   
    յաման 
   
    բան 
   
    կոսե,
   
    Յիդ 
   
    դառ 
   
    ասա 
   
    - 
   
    «յիս 
   
    քիզ 
   
    ամա 
   
    ջան 
   
    կուտամե.
   
    Թաք 
   
    դուն 
   
    արով 
   
    ըլիս, 
   
    թող 
   
    հա 
   
    վատ 
   
    ասեն,
   
    Դուն 
   
    լավութին 
   
    դադիր` 
   
    խաթիրջամ 
   
    կու 
   
    տան:
 
   
    Տերն 
   
    իստակին 
   
    ու 
   
    անմիղին 
   
    կու 
   
    նայե,
   
    Վունցոր 
   
    վառվող 
   
    փիլթեն 
   
    յիղին 
   
    կու 
   
    նայե.
   
    Բարով 
   
    ծառը 
   
    տակի 
   
    հողին 
   
    կու 
   
    նայե.
   
    Ալչաղ 
   
    մարթի 
   
    վիրչը 
   
    կուլի 
   
    ջահանդամ:
 
   
    Արի, 
   
    անգաճ 
   
    արա 
   
    բեյթիս 
   
    ու 
   
    առ 
   
    տար.
   
    Էլ 
   
    մի' 
   
    ասի, 
   
    համ 
   
    կանանչ 
   
    կար, 
   
    համ 
   
    ալ 
   
    կար.
   
    Քանի 
   
    վուր 
   
    քու 
   
    ձեռին 
   
    էսօր 
   
    հընար 
   
    կա,
   
    Հոքուտ 
   
    համա 
   
    մե 
   
    տուն 
   
    շինե 
   
    ջաննաթում:
 
   
    Թե 
   
    մարթի 
   
    մեչ 
   
    դողրու 
   
    մարդըն 
   
    էրեւա`
   
    Սոնեմեն 
   
    էլ 
   
    կթված 
   
    կաթըն 
   
    կերեւա.
   
    Միղքը 
   
    դառն 
   
    է, 
   
    ամա 
   
    քաղցր 
   
    կերեւա,
   
    Էնդու 
   
    համա 
   
    դրախտեն 
   
    էլավ 
   
    ջան-Աթամ:
 
   
    Սայաթ 
   
    Նովայ , 
   
    դուն 
   
    էս 
   
    բանըն 
   
    կատարի`
   
    Միշտ 
   
    գոհ 
   
    մնա 
   
    բարեկամից, 
   
    օտարից,
   
    Պիտիս 
   
    մոռնա, 
   
    հենց 
   
    վուր 
   
    մահըն 
   
    պատահից,
   
    Գուզե 
   
    հարուր 
   
    տարի 
   
    քաշիս 
   
    ջանիտ 
   
    դամ:
 
    
     (1758)
    
     Էս 
    
     Արութինի 
    
     ասած 
    
     թեջնիս 
    
     է. 
    
     գրված 
    
     է 
    
     մարտի 
    
     19-ին, 
    
     քրոնիկոնի 
    
     446-ին: