Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

40

Այ սիրտ, ովոր քիզ մե յաման բան կոսե,
Յիդ դառ ասա - «յիս քիզ ամա ջան կուտամե.
Թաք դուն արով ըլիս, թող հա վատ ասեն,
Դուն լավութին դադիր` խաթիրջամ կու տան:

Տերն իստակին ու անմիղին կու նայե,
Վունցոր վառվող փիլթեն յիղին կու նայե.
Բարով ծառը տակի հողին կու նայե.
Ալչաղ մարթի վիրչը կուլի ջահանդամ:

Արի, անգաճ արա բեյթիս ու առ տար.
Էլ մի' ասի, համ կանանչ կար, համ ալ կար.
Քանի վուր քու ձեռին էսօր հընար կա,
Հոքուտ համա մե տուն շինե ջաննաթում:

Թե մարթի մեչ դողրու մարդըն էրեւա`
Սոնեմեն էլ կթված կաթըն կերեւա.
Միղքը դառն է, ամա քաղցր կերեւա,
Էնդու համա դրախտեն էլավ ջան-Աթամ:

Սայաթ Նովայ , դուն էս բանըն կատարի`
Միշտ գոհ մնա բարեկամից, օտարից,
Պիտիս մոռնա, հենց վուր մահըն պատահից,
Գուզե հարուր տարի քաշիս ջանիտ դամ:

(1758)
Էս Արութինի ասած թեջնիս է. գրված է մարտի 19-ին, քրոնիկոնի 446-ին: