42
Ինչքան
էլ
վուր
ասլանն
աղվես
տապալե,
Էլի
հանկարծ,
յա
մե
ուրիշ
փանդ
է
պետք.
Մե
հատ
յիզը
լըծիլ
չի
ըլի
կալին,
Գութնին
էլ
վուր
մինչ
տասնվեց
հատ
է
պետք:
Փորցված
մարթը
խոսկի
էդնեն
ման
չի
գա,
Անփորցըն
էլ
լավ
ու
վադին
ման
չի
գա.
Գիլի
գլխին
ավիտարան
սազ
չի
գա.
Մարիփաթից
զուրգին
ի՞նչ
խրատ
է
պետք:
Միղավուր
արարքըն
կուլի
տերեմեն.
Խիլքը
գլխից
թռչի,
կուլի
յարեմեն.
Թե
լավ,
թե
փուչ
վուրթին
կուլի
մորեմեն,
Լավ
վուրթուն
էլ
արթար,
հալալ
կաթ
է
պետք:
Թե
ցավ
չանցնե
իննըն
ամսվա
վաթանին,
Թեգուզ
յաղութ
ու
գոհարի
հանք
անին,
Խուրթ
զավակին
սուտ
կու
սիրե
խուրթ
նանին`
Պորտից
պորտը
մերկ
ու
ամուր
կապ
է
պետք:
Յիս
չիմ
գիդի
վրես
էն
ով
աղ
արից,
Ախպորից
ու
մորից
զրգից,
դաղ
արից,
Սայաթ-Նովուն
ովոր
բեդամաղ
արից,
Տիրոջ
ճանփին
նրան
արթար
դատ
է
պետք:
(1758)
Էս
օգութլաման
Արութինի
ասած
է.
ապրիլի
20-ին,
քրոնիկոնի
446-ին: