Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

54

Թե վարպետ իս ու վարպետի զավակ իս,
Մեյդան մտար, խոսի վունցոր իմաստուն.
Մեյդանը շահինն է, արհիստն ուստինը,
Լալըդ բազար հանե, յիփ հույս ունիս դուն:

Աշխարումըս թե վատ, թե լավ վարպետ կա,
Ազնիվ խոսքին հույս ու հավատ էլ պետք ա,
Դե վուր քամանդար իս, ձիռիդ լավ նետ կա,
Ծերը պահե համաշա սուր, պսպղուն:

Թե վուր գուզիս վարպետներու պես ապրել,
Էշխի մեյդան մտար, շուշա մի կոտրե.
Վարպետներու անեծքի տակ մի մտնե,
Անփուրց խոսող մարթը շուտ է փոշմընում:

Փառք տուր տերին, վուր տիրաշեն գործ արվե.
Թե վուր գուզիս սիրտըտ էշխի հիդ փարվե,
Սազով խոսի, վուր աշխարին հարմարվե`
Բերանըդ լեն մի բաց, խոսի դու սահուն:

Սա'յաթ-Նովա, խոսկը տիղին կու բերեն,
Քիզ նվիրե վարպետներուն ու փիրին.
Նիտ-աղիղտ մի տու խուր-խուր ծովիրին.
Ծիղտ հիռու պահե` պեծ չառնե ղավուն:

Սա վարսաղ է: