Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

55

Ջամալըտ հայլի է, մարթու կայրե ողջ,
Ջիռացող քու էշխետ յիս դառիլ իմ մունջ.
Ջրատար քու ղուլին արիր ցավատանջ,
Ջամար օսկի էի, դարդն արավ ինձ թուջ:

Ջահ էրեսըտ տեսա, դառա անիլլաջ.
Ջեր Ստամբուլն ի՞նչ է, աշխա'ր աժիս դինջ.
Ջոկ բան իս դուն` Հնդու ջավզ իս, ջիղա-թաջ,
Ջամ-այնաբանդ քոշկ իս, վարաղըդ` նարինջ:

Ջանում, թաք իմն ըլիս` հազար թուման խարջ,
Ջանք կոնիմ, թե ըլի էդքան էլ պահանջ.
Ջամ աշխարքը հենց քիզ համա կու գա մարջ`
Ջուխտ աչկիրըտ` արիվ, մազդ` ծաղկեփունջ:

Ջեյրան կապսդ տեսա, խիլքս էլավ վեջ.
Ջուղաբ արա, գոզալ, մի թուղ ցավի մեջ.
Ջունուն դառած, էշխետ կու երգեմ անվերջ.
Ջիգարըս խաշիլ իս` չիմ անի տրտունջ:

Ջաբրով զառ գըցողին չէ ընկնի շեշ-փանջ.
Ջոշխուն էշխըդ ինձի շինից մե կիսլանջ.
Ջահել Սայաթ Նովայ ն յար կու սիրե քաջ,
Ջե-ի վրա դինջ կու գրե «սկիզբ ու վերջե:

Էս Արութինի ասած է. ավալ-ախր: