Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

56

Յարիս կարոտ ճամփա ընգա տեսնելու,
Տեսա, հիռվից, զուքված` հաքած զառ ու խաս.
Խաս խիալով մոտեցա բան ասելու,
Ասի, գոզալ, պռունգնիրետ միղր տաս:

Միղրահամ պըռունգտ գովիմ, ի՞նչ ասիմ.
Էշխիդ թուրը քաշիմ սրտիս մեջ, կիսիմ.
Յա'ր, քու ճամփի հողին էրեսըս քսիմ,
Բլքամ քիչ խղճի գաս, խոսիս դուն մե բաս:

Բաս մե հարց ու փորց չա՞նիս, մե բան չա՞սիս,
Յա'ր, քիզ մա'տաղ, կարոտ իմ բլբուլ սասիդ.
Չլի թե դուն ինձ գցիլ իս հավասից,
Աստուծ սիրիս, ժամանակն է` խիլքի գաս:

Խիլքըս էշխիդ կշիռքում դիր, դարդ չի դա.
Էն էլ իմաց, աշուղեն սուր մարթ չ՚կա,
Գիդիմ, քիզնում վուչ մե կորեկ խարթ չ՚կա,
Չուն գոհար իս, մաքուր լալ իս ու ալմաս:

Լալ ու ալմաս իս, իմ ջանանն իս անգին.
Էս աշխրքում մե'կ չիս, տա'սն իս իմ աչկին.
Սայաթ-Նովեն շունչը փչից քու ճանգին,
Մագամ չո՞ւնիս դուն աղուհաց, խղճի մաս:

Զինջիրլամա: