Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

63

Սովդաքարի ապրանքը վուր թալանվի.
Հիշտ ու հանգիստ էլ յիդ բերիլ կուլի՞ վուր.
Մե բիրթի դուռ, թե վուր ըլի էրկաթի,
Ուռի սեպով թեգուզ քերիլ կուլի՞ վուր:

Քողըտ քաշե, վուր նիտիրըտ էրեւան.
Ճիշտ խաբարը գժիցն է, վուր կիմանան.
Էրազումըտ թե վուր քիզ մե բարաթ տան,
Առուտեհան թանխան ճարիլ կուլի՞ վուր:

Ով ընգիրի համա մե չար բան պտրե,
Պատվից կընգնե, իր գլուխը կու կոտրե.
Ի՞նչ իմանաս, ո'վ կու դատե, ո'վ կուտե,
Տիրոջ բանեն գլուխ հանիլ կուլի՞ վուր:

Էնենց արա, չթոռոմե քու վարթըն.
Մահը չի գա, մինչ չը լցվե գավաթըն.
Մինչեւ չըլի տիրոջ կամքն ու նիաթըն,
Ծառից թեգուզ տերեւ ընգնիլ կուլի՞ վուր:

Էն վարթ գունքըս անհետ կորչելուց հետո,
Ջուխտ աչկիրըս արնով լցվելուց հետո,
Էս ձեր Սայաթ-Նովուն, մեռնելուց հետո,
Լաց ըլելով շնչի բերիլ կուլի՞ վուր:

Էս ղափիա է: