65
 
   
    Ասեցին, 
   
    թե` 
   
    Շախաթա'յի, 
   
    խաբար 
   
    ունի՞ս 
   
    ալամեն,
   
    Գրքի 
   
    վո՞ւր 
   
    թերթին 
   
    իս 
   
    գրված, 
   
    ո՞վ 
   
    է 
   
    բռնիլ 
   
    ղալամեն:
 
   
    Հոքիտ 
   
    իստակ 
   
    ու 
   
    պինդ 
   
    պահե, 
   
    վուր 
   
    արթար 
   
    հախը 
   
    մերն 
   
    է.
   
    Հուրը 
   
    մերն 
   
    է, 
   
    ջուրը 
   
    մերն 
   
    է, 
   
    հողմըն 
   
    ու 
   
    հողը 
   
    մերն 
   
    է:
 
   
    Փառք 
   
    արարիչ-ըստիղծողին` 
   
    մեծ 
   
    պահապանը 
   
    մերն 
   
    է.
   
    Կինքը 
   
    մերն 
   
    է, 
   
    մահը 
   
    մերն 
   
    է, 
   
    դըրախտի 
   
    բաղը 
   
    մերն 
   
    է:
 
   
    Իրեք 
   
    հարուր 
   
    վաթսուն 
   
    ու 
   
    վեց 
   
    սուրփի 
   
    աղոթքը 
   
    մերն 
   
    է.
   
    Հիսուսին 
   
    մեզ 
   
    տերն 
   
    է 
   
    ղրգիլ` 
   
    լուսն 
   
    ու 
   
    շափաղը 
   
    մերն 
   
    է:
 
   
    Սիոնի 
   
    սուրբ 
   
    գերեզմանը, 
   
    ապրելու 
   
    տեղը 
   
    մերն 
   
    է.
   
    Էջմիածնա 
   
    մայր 
   
    աթոռը 
   
    եւ 
   
    ազիզ 
   
    ցեղը 
   
    մերն 
   
    է:
 
   
    Սայաթ 
   
    Նովայ , 
   
    ղալբ 
   
    բան 
   
    չանիս` 
   
    սարաֆ-մատյան 
   
    ունինք 
   
    մենք.
   
    Անկըրակ 
   
    մհլամ 
   
    դիր 
   
    վերքիդ` 
   
    զորավոր 
   
    եղը 
   
    մերն 
   
    է:
 
    
     Ղազալ-դիվանի: