69
 
   
    Ասեցին, 
   
    թե 
   
    Շախաթայի, 
   
    թե 
   
    որ 
   
    հիմքն 
   
    ըլի 
   
    խարաբ,
   
    Վարպետըն 
   
    ո՞նց 
   
    գլուխ 
   
    հանե, 
   
    ո՞նց 
   
    դըրըստե 
   
    է'լ, 
   
    յարա~բ:
 
   
    Սեր 
   
    ու 
   
    սովդեն 
   
    տերն 
   
    է 
   
    ստեղծել, 
   
    տվել 
   
    մարդուն` 
   
    հավիտյան,
   
    Ինքն 
   
    է 
   
    հալբաթ 
   
    այան 
   
    արել 
   
    թագ 
   
    ու 
   
    թախտը 
   
    Շահ-շահին:
 
   
    Իմ 
   
    խիալը 
   
    դեռ 
   
    վերջումն 
   
    է, 
   
    է'յ 
   
    զուլումներ 
   
    ստեղծող,
   
    Հոգիս 
   
    նրա 
   
    ճամփին 
   
    դնեմ, 
   
    ուխտս 
   
    անեմ 
   
    դարգահին:
 
   
    Սրտանց, 
   
    մաքուր 
   
    փառք 
   
    ու 
   
    պատիվն 
   
    առավոտից 
   
    տուր 
   
    հախին,
   
    Սարաֆի 
   
    պես 
   
    իսկն 
   
    իմացիր` 
   
    խոսքդ 
   
    քաշե 
   
    քարգահին:
 
   
    Զուլումաթի, 
   
    արդար 
   
    դադի 
   
    ամենազոր 
   
    մադանն 
   
    է,
   
    Փիր 
   
    ուստադը 
   
    աղոթում 
   
    է 
   
    արարչագործ 
   
    էդ 
   
    գահին:
 
   
    Սա'յաթ-Նովա, 
   
    դա'րդ 
   
    մի 
   
    անի` 
   
    իրավ 
   
    խոսք 
   
    ես 
   
    ասում 
   
    դու,
   
    Լալ, 
   
    գոհար 
   
    ես 
   
    մեկ-մեկ 
   
    շարել, 
   
    որ 
   
    ամենքին 
   
    դուր 
   
    գային:
 
    
     Էս 
    
     դիվանի 
    
     [գազելը] 
    
     Արութինի 
    
     ասած 
    
     է: