Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

2 (83)

Դա~դ քու ձեռին, ա'յ անխիղճ փարի,
Աջաբ, դո՞ւն չիս հուրյան, բիրյան անողըն.
Թաքուն յիս մաշվում իմ էս ահուզարից,
Աջաբ դուն չիս սիրըս բայան անողըն:

Իմ վաթանից, ժողովուրթից զրգեցիր,
Ճամփես հիռու, օտար յիրգիր գցեցիր,
Հասակըս ճմբրեցիր, մեչկըս ճըկեցիր,
Աջաբ, դուն չիս բոյըս քաման անողըն:

Մեջլումի պես ախ իմ քաշում չոլիրում,
Փահրադի պես դաստան էլա խաղիրում,
Սայաթ-Նովուն չոր անապատ տեղերում,
Դո՞ւն չիս, աջաբ, խիղճ փերիշան անողըն: