Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Միւս քաջութիւն միւս առն:


Միւս եւս քաջութիւն այլում առն պատմեցից: Զի յորժամ փախեան Թաթարքն, ամենայն ոք` որք ժողովեալք էին ՚ի դուռն բերդին յահէ Օսմանցւոցն, գնացին ՚ի տունս իւրեանց. ընդ որս եւ այր մի ՚ի Փարաքար գեղջէ` ասէ ցընտանիս իւր, դուք առ սակաւ սակաւ եկեսջիք, եւ ես ճեպով գնացից. զի դրունք տանց մերոց ՚ի բաց թողաք, մի' գուցէ ոք մտանէ ՚ի տունն մեր, եւ զհաւերն տարցէ: Եւ գնացեալ մտանէ ՚ի տունն, եւ ահա գայ ձայնն շշնջանաց. եւ որոնեալ զտունն` ոչ տեսանէ զոք: Եւ բացեալ զխուփ թոնրին` տեսանէ Բ Օսմանցի ՚ի մէջ թոնրին. եւ արձակեալ զգօտի իւր` կապեաց զձեռս նոցա յետս ՚ի մէջ թոնրին, եւ եհան զնոսա: Եւ ասէ ցնոսա, ո՞ւր են երիվարք ձեր: Ասեն նոքա, վաստակեցան եւ ոչ կարացին գալ, թողաք ՚ի բաց: Իսկ այրն առաջ արկեալ զնոսա` եւ գնաց ՚ի բերդն: Եւ ահա խանն ելեալ ՚ի բերդէն գնայր ՚ի զառիվայրն կամրճին. անդ եկեալ այրն հանդերձ տաճկօքն` պատահի խանին. եւ յետ բազում հարցանելոյն` ասէ, դուք ուստի՞ էք: Ասեն, ՚ի Կարուց: Իբրեւ լուաւ` թէ ՚ի Կարուց են, հրամայեաց սպանանել զնոսա. եւ զհատումն գլխոց նոցա ես տեսի աչօք իմովք: