Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Զպատմութիւն եւ զկարգ թագաւորացն Պարսից եւ զժամանակս նոցա` աստանօր կամիմ յայտ առնել. բայց ոչ գիտեմ զսկիզբն նոցա ուստի' լեալ: Քանզի քաջ քարտուղարն Տրդատայ Ագաթանգեղոս Լատին եւ մեծն Մովսէս Խորենացին` Արշակայ Պարթեւէ առնեն սկիզբն պատմութեան նոցա մինչեւ Արտեւան. Րաբունաբար ծանուցանեն մեզ համեղ եւ քաղցր ոճով յարմարեալ: Իսկ իմ առեալ ՚ի նոցունց շարադրութեանց գրեցից աստէն: Ազդ առնելով ձերում իմաստութեան, զի ընդ բազում գիտութեանց ձերոց եւ զսակաւս իմ շարայարեսցի. որ է այս: Յետ Աղէքսանդրի Մակեդոնացւոյ որդւոյն Եքդանիփայ` որք տիրեցին տիեզերաց, չորեքին դայեակորդիք նորա` որ կոչեցան Անտիոքոս. որ եւ Սելեւկիոս տիրեաց Պարսից` Մարաց եւ Հայոց, եւ անուանեցաւ Նիկանովր. կացեալ ամս Լ [30] եւ Ա [1]: Եւ ապա Անտիոքոս` որ կոչեցաւ Թեւոս: Յետ ԿԱ [61] ամին Աղէքսանդրի` Արշակ քաջ` ՚ի Քետուրական ծննդոց` յազգէ Պարթեւաց` ՚ի Բահլ աշխարհէն Քուշանաց, ելեալ բազում զօրօք, եւ հալածէ զԱնտիոքոս. եւ ոմանք սպանեալ եւս ասեն զնա. եւ ինքն տիրեաց ամենայն արեւելից ՚ի վերայ արեաց աշխարհին, եւ հնազանդ արար ՚ի ներքոյ տէրութեան իւրոյ. եւ տեւեաց մինչեւ ամս Լ [30]: Եւ յետ սորա որդւոց որդիս ամս բազումս մինչեւ Արտեւան: Ի սորա աւուրս բարձաւ թագաւորութիւնն Արշակունեաց ՚ի Պարսից. եւ մեք զայն յիւրում տեղւոջն պատմեսցուք: Եւ դարձցուք ՚ի կարգ բանիս: Եւ կացեալ Արշակ ամս ԼԱ [31]` մեռանի: Արտաշէս ամս ԻԶ [26]: Արշակ ամս : Արշական ամս Լ [30]: Արշակ ամս ԼԱ [31]: Արշէզ ամս Ի [20]: Արշաւիր ամս ԽԶ [46]: Արտաշէզ ԼԳ [33]: Դարեհ ամս Լ [30]: Արշակ ամս ԺԹ [19]: Արտաշէզ ամս Ի [20]: Պերոզ ամս ԼԳ [33]: Վաղարշ ամս Ծ [50]: Արտաւան ամս ԼԱ [31]: Որոյ յաւուրս սորա բարձաւ տէրութիւնն սոցա ՚ի Պարսից. եւ մեք թողցուք յայլում վայրի պատմել, եւ պատմեսցուք եւ զկարգ թագաւորացն Հայոց մինչեւ ցԽոսրով