Գալն
Մուրատ
թագաւորին
յԵրեւան:
Զպատմութիւնս
Ամիրճանին
նախ
սկիզբն
վասն
ա'յն
եդաք`
զի
զգալն
Խոնթկարին
յԵրեւան`
պատճառաւ
նորա
լինի:
Քանզի
՚ի
թուին
ՌՁԳին
եկին
վաճառականք
յաշխարհէն
Յունաց,
եւ
ասացին
խանին`
թէ
Օսմանցիքն
զօրաժողովք
են
եղեալ,
ոմանք
ասեն`
երթամք
՚ի
Բաղդատ,
ոմանք`
յԵրեւան,
եւ
ոմանք
յԻլով.
բայց
զճշմարիտն
մեք
ոչ
իմացաք:
Իսկ
խանն
ասէ
ցաւագանին,
տեսէ'ք
զայր
մի`
որ
առաքեսցուք
լրտեսս
յաշխարհն
Օսմանցւոց:
Եւ
ասեն,
թէ`
տանուտէր
Ամիրճանն
կարի
հմուտ
եւ
տեղեակ
է
այնմ
աշխարհին:
Եւ
խանն
ասաց
Քանաքեռցւոց,
զի
երթեալ
բերցեն
զնա:
Եւ
նոքա
առաքեցին
նմա
թուղթ`
եւ
բերին,
եւ
առեալ
տարին
առ
խանն:
Եւ
խանն
ետ
նմա
թոշակ
ճանապարհի`
եւ
ձի`
եւ
ասէ,
գնա'
՚ի
Ստամպօլ,
եւ
իմացի'ր`
թէ
ու՞ր
կամի
գնալ
Խոնթկարն,
եւ
բե'ր
մեզ
պատգամս:
Եւ
ել
Ամիրճանն
յերեսաց
խանին,
եւ
ուղղեցաւ
՚ի
գնալ:
Իսկ
Մուրատ
բէկն
գաղտ
՚ի
խանէն
առեալ
զնա
եւ
տարաւ
՚ի
կայանս
իւր.
եւ
ետ
՚ի
նա
Դ
թուղթ
կնքեալ,
եւ
երես
թղթոցն
գրեալ`
մին`
յանուն
Խոնթկարին,
մին`
Վազրին,
մին`
Ղազասկարին,
մին`
մեծ
Աֆանտուն,
եւ
գրեալ
էր
՚ի
նոսա.
թէ
ես
լուայ
զշարժիլն
ձեր,
զի
կամիք
երթալ
՚ի
պատերազմ.
մի'
այլ
ուրեք
գնայք,
այլ
եկա'յք
յԵրեւան.
զի
՚ի
ձեռիս
իմում
է,
յորում
աւուր
դուք
աստ
մտանէք,
ես
՚ի
նոյն
օր
՚ի
ձեռս
ձեր
տաց
զԵրեւան:
Եւ
ելեալ
Ամիրճանն
յԵրեւանայ
՚ի
դեկտեմբերի
մուտն,
եւ
՚ի
մարտի
ԻԱ
եմուտ
՚ի
Բիւզանդիա.
յորում
աւուր
հանդերձեալ
էին
նոքա
գնալ
՚ի
Իլովայ
վերայ:
Եւ
յորժամ
ետ
զթուղթսն,
այնժամ
հրամայեցին
մունետկաց`
աղաղակել
բարձր,
թէ
ամենայն
ոք`
որ
լուիցէ
զձայնս
մեր,
պատրաստեսցէ
զինքն
յետ
երից
աւուրց
երթալ
յԵրեւան:
Եւ
այսպէս
բուռն
հրամանաւ
կազմեցին
զինքեանս.
եւ
՚ի
ԻԵ
մարտի
ելին
՚ի
Կոստանդնուպօլսէ,
եւ
յօգոստոսի
Զն
հասին
յաշխարհն
Արարատեան,
եւ
Ամիրճանն
ընդ
նոսա.
եւ
էին
՚ի
Շիրակ
գաւառի:
Ասէ
Ամիրճանն,
ես
առաջ
գնացեալ`
տաց
աւետիք
խանին
վասն
գալստեան
ձեր.
եւ
եկեալ
եմուտ
՚ի
բերդն.
եւ
գնացեալ
առ
խանն,
եւ
խանն
հրամայեաց
տալ
նմա
գինի.
եւ
ապա
եհարց,
զի՞նչ
պատգամ
ունիս:
Եւ
ասէ
նա
՚ի
սկիզբն
խօսիցն,
ահա
Խոնթկարն
բերեալ
հասուցի
՚ի
Շիրակ:
Ասէ
Մուրատ
բէկն,
մեք
զքեզ
առաքեցաք
պատգամ
բերել,
եւ
դու
գնացեալ
եւ
Խոնթկա՞րն
բերիր:
Ասէ
Ամիրճանն,
ոչ
ես
բերի,
այլ
չորեքին
թուղթքն
քո
եբեր:
Եհարց
խանն,
որպիսի՞
թուղթք
էին:
Եւ
նա
պատմեաց
զամենայն
մի
ըստ
միոջէ:
Իսկ
խանն
բարկացեալ
եհար
ոտամբ
զգլուխ
Մուրատ
բէկին`
եւ
ասէ,
ով
սե'աւ
էշ,
ես
ո'չ
գիտէի`
զի
շնութիւն
քո
գործէր
չարութիւն.
եւ
զայս
ասացեալ`
ելեալ
գնաց:
Իսկ
Մուրատ
բէկն
ելեալ
ինքնին
եսպան
զԱմիրճանն,
եւ
էարկ
՚ի
հոր
աղբին:
Եւ
յետ
երից
աւուրց
եկն
Խոնթկարն,
եւ
պատեաց
զբերդն.
եւ
յետ
Թ
աւուրց
էառ
զբերդն`
եւ
տիրեաց.
եւ
ասաց
ցՊարսիկսն,
ո'վ
ոք
զմեզ
սիրէ`
մնասցէ
աստէն.
եւ
ո'վ
ոք
ոչ
կամիցի
մնալ,
գնասցէ
ուր
եւ
կամի:
Եւ
Զ
Պարսիկք
ելին`
զի
գնասցեն
՚ի
Գեանճայ.
եւ
գնացին
մինչ
՚ի
անդաստանն
Քանաքեռոյ`
՚ի
տեղին
որ
կոչի
Աւանափոս.
եւ
տեսին
անդ
իջեալք
զօրք
Օսմանցւոց,
անկան
՚ի
վերայ
նոցա`
եւ
կոտորեցին,
եւ
աւար
առին
զինչսն.
մինչ
իմանալ
թագաւորին
եւ
առաքել
զօրս
՚ի
վերայ
նոցա,
նոքա
փախուցեալ
գնացին
դէպ
՚ի
Գեանճայ:
Իսկ
Խոնթկարն
եդ
՚ի
բերդն
Երեւանայ
զքեռայրն
իւր
զՄուրթուզայ
փաշայն
ԵԺան
Ռ
արամբ,
եւ
ինքն
գնաց
՚ի
Թաւրէզ:
Եւ
եկն
թուղթ
՚ի
մօրէն,
թէ`
Լատինք
առին
զաթոռ
քո.
եւ
ելեալ
՚ի
Թաւրիզոյ
՚ի
վերայ
Վանայ,
եւ
գնաց
՚ի
Կոստանդնուպօլիս: