Յաղագս
եկեղեցեաց`
թէ
յորո՞ւմ
ժամանակի
շինեցան,
եւ
ո՞վ
ոք
էին
շինօղք:
Զի
թէպէտ
բազումք
շինեցին
եկեղեցի
՚ի
բազում
տեղիս
յազգս
Հայոց,
այլ
մեք
նշանակեսցուք
թէ`
յորո՞ւմ
ժամանակի
կամ
յորո՞ւմ
ձեռօք
բազմացան
եկեղեցիք
աշխարհիս
Հայոց:
Եւ
զոր
լուայ
՚ի
գրոց`
յայտ
արարից:
Արդ`
յետ
համբառնալոյն
Քրիստոսի`
վիճակեցաւ
աշխարհս
Առաքելոցն,
եւ
անկաւ
աշխարհս
Հայոց`
Թադէոսի:
Եւ
եկեալ
առ
Աբգար
արքայ
Հայոց
եւ
Ասորւոց,
եւ
բժշկեաց
զնա
՚ի
վերաց
նորա`
որպէս
պատմէ
Մովսէս
Խորենացի`
համեղ
ոճով:
Եւ
յետ
հաւատալոյ
թագաւորին
եւ
ամենայն
զօրացն,
նախ
ընդ
շինեցաւ
եկեղեցի`
ձեռամբ
Թադէոսի.
զի
առաջին
հաւատացեալքն
ազգս
Հայոց
է:
Եւ
առաջին
շինեալ
եկեղեցի
ա'յն
է`
զոր
շինեաց
Թադէոս,
եւ
յայլ
տեղիս
բազմացան
եկեղեցիք:
Երկրորդ`
յետ
հաւատալոյ
մեծազօր
եւ
Քրիստոսապսակ
արքային
Տրդատայ`
շինեցան
բազում
եկեղեցիք`
ձեռամբ
սուրբ
Լուսաւորչին
եւ
քաջին
Տրդատայ,
նախ`
հրաշափառ
Կաթուղիկէն`
՚ի
Վաղարշապատ
քաղաքի`
զսուրբ
Էջմիածինն,
զՇողակաթն,
զսուրբ
Գայիանէն,
եւ
զսուրբ
Հռիփսիմէն,
որպէս
պատմէ
քաջ
քարտուղարն
Ագաթանգեղոս,
որ
ազգաւ
Լատին:
Երրորդ`
մեծն
Ներսէս`
թոռն
թոռի
Լուսաւորչին`
բազմացոյց
եկեղեցիս
եւ
ահա
պատմէ
Բուզանդ:
Չորրորդ`
Թարգմանիչքն
Սահակ
եւ
Մեսրոպ
՚ի
բազում
տեղիս
շինեցին
եկեղեցիս.
եւ
պատմեն
ամենայն
պատմագիրք:
Հինգերրորդ`
Ներսէս
Շինօղն,
եւ
ահա
յայտ
է,
զի
՚ի
գործոյն
անուանեցաւ
Շինօղ`
վասն
շինելոյ
բազում
եկեղեցիս:
Վեցերրորդ`
Զաքարիա
սպասալար
Հայոց
մեծաց
եւ
Վրաց:
Սա
զօրացեալ
՚ի
վերայ
ամենայն
ազգաց,
զոր
պատմէ
Կիրակոս,
եւ
մեք
յիւրում
տեղւոջն
պատմեսցուք,
որ
եւ
սա
շինեաց
բազում
վանորայս
եւ
եկեղեցիս
՚ի
գիւղորայս
եւ
յամենայն
իշխանութեան
իւրոյ:
Եւ
ահա
ասացաք
վասն
եկեղեցեաց,
զոր
ինչ
եւ
գիտէաք`
գրեցաք
զամենայն: