Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

25

Ինչ իմանամ, յիփ կուլի ինձ մոտ գալըտ.
Ի՞նչ արիր էն կարմիր վարթն աննըման.
Ասի էրնեկ բացվե միչկիտ քամարը.
Մե հարցըրեք, թե ի՞նչ ասի էլ սըրան:

Ծովի նըման գժվիլ իմ, լա'վ իմացի,
Վուր մըտիլ իս բախչեն, մե տի թաք կացիլ.
Այ սուտասան, էլ ինչի՞ ինձ խափեցիր.
Յիփ կուլի վուր ինձ հիդ խոսիս մե բերան:

Լիղնուրթ է պետք` ջըրեն հանե մարքարիտ.
Արիվ գուզինք, կարոտ ինք վառ դիդարիտ.
Ով քի տեսնե, մե բաշ կուլի սարսարի,
Թե վուր ինձ պես սիրտը բանա քու դըռան:

Մե պատվական օսկե մատնու ակ իս դուն,
Քու վըզով ու վըզնոցով մե հատ իս դուն.
Սայաթ-Նովեն իմ յիս, չըլի ատիս դուն,
Ուրոր գընաս, պիտի հիշիս դու նըրան:

Էս թեջնիսը թարգմանված է թաթարերենից (այսինքն` հեղինակը վրացերենի է փոխադրել իր ադրբեջաներեն այս խաղը). Օհանի ծանոթ.: