Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՎԱՐԴԻ ՆՈՒԷՐ
      
       Քնքուշ հոգի մ՚իրիկուան՝
       Լսելով որ ա՛լ չունիմ
       Ոչի՛նչ ինծի մտերիմ՝
       Վարդ մ՛է ձօներ ինձ աշնան.
      
       Առի վարդը ու տարի
       -Շիթ մը արցունք կոպիս տակ-
       Ծաղկամանիս սպիտակ
       Որ իր թախիծը դադրի.
      
       Եւ ահա դէմս կը մնայ.
       Պատրանքի մը պէս աղուոր,
       Ծաղկամանըս այս անդորր
       Որ ալ երա՜զ մ՚է հիմա.
      
       Ո՞ր իրիկունը, սակայն,
       Պիտի բերէ հիւանդի՜ն՝
       Ընդդէմ մռայլ անդունդին՝
       Պատրանք մ՚աղուոր եւ ունայն…