Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՏՐՏՄՈՒԹԻՒՆ
      
       Դուրսը գիշե՞ր է տակաւին,
       Թէ լոյսն իջած է ալ մեկին.
       Ահ, յայտնի չէ,
       Այնքա՛ն քիչ է
       Այս շողն աղօտ,
       Սաստիկ թախծոտ…
       Սէրս ալ այսպէս է ճիշտ ու ճիշտ.
       Քիչ մը լոյս՝ բայց գիշեր է միշտ…։