Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
">

 

ԳԼՈՒԽ ԼԴ
Պատասխանի թղթոյն Աբգարու, զոր գրեաց Թումաս Առաքեալ հրամանաւ Փրկչին:

Երանի' իցէ այնմ` որ հաւատայցէ յիս, իբր ո'չ իցէ տեսեալ զիս. զի գրեալ է վասն իմ այսպէս. զի որք տեսանենն զիս` ո'չ հաւատայցեն յիս. եւ որք ո'չ տեսանեն զիս` նոքա հաւատայցեն եւ կեցցեն: Իսկ վասն ա'յն` զի գրեցեր դու առիս` գալ ինձ առ քեզ, արժան էինձ աստ կատարել զամենայն ինչ` վասն որոյ առաքեցայ ես: Եւ իբրեւ կատարեցից զայս, ապա համբարձայց առ Ա'յն` որ առաքեացն զիս. եւ յորժամ համբարձայց, առաքեցից քեզ զմի յաշակերտաց անտի իմոյ, զի զցաւս քո բժշկեսցէ, եւ կեանս քեզ` եւ որոց ընդ քեզ են`շնորհեսցէ:

Զայս թուղթ բերին սուրհանդակք Աբգարու, ընդ որում զկենդանագրութիւն Փրկչական պատկերին. որ կայ յԵդեսացւոց քաղաքին մինչեւ ցայսօր ժամանակի: