Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
">

 

ԳԼՈՒԽ ԼԶ
Թուղթ Աբգարու առ Տիբեր կայսր Հռովմայեցւոց:

Աբգար արքայ Հայոց` Տեառն իմում Տիբերեայ կայսերՀռովմայեցւոց` խնդալ:

Գիտելով իմ` եթէ ոչինչ ծածկի ի քում թագաւորութենէդ, այլ իբրեւ մտերիմ ոք աւելի եւ ես իմացուցանեմ քեզ ի ձեռն գրոյ: Զի Հրէայք` որ բնակեալեն ի գաւառս Պաղեստինացւոց, ժողովեալք խաչեցին զՔրիստոս առանց իրիք յանցանաց` ի վերայ մեծամեծ երախտեաց` զոր արար առ նոսա` նշանս եւ սքանչելիս մինչեւ զմեռեալս անգամ յարուցանել. գիտացի` զի զօրութիւնք այս ո'չ են սոսկ մարդոյ, այլ Աստուծոյ: Զի ի ժամանակին` յորում խաչեցին զնա, արեգակն խաւարեցաւ, եւ երկիր շարժեալ տատանեցաւ. եւ ինքն յետ երից աւուրց յարեաւ ի մեռելոց, եւ երեւեցաւբազմաց. եւ այժմ յամենայն տեղիս անուն նորա ի ձեռն աշակերտաց նորա սքանչելիս մեծամեծս կատարի (է). որեւ առ իս ինքեան եցոյց յայտնապէս: Եւ արդայսուհետեւ տէրութիւնդ քո գիտէ` որ ինչ արժանն է`հրամայել ի ժողովրդեանն Հրէից` որք զայն գործեցին, եւ գրել ընդ ամենայն տիեզերս, զի երկիր պագեսցեն Քրիստոսի իբրեւ ճշմարտի Աստուծոյ: