Խիկար

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Գլխուս վրայ Ես քուկին սպասաւորդ չեմ ։

Ո՞ւր տեսնուինք վաղը Կ ' ուզե՞ս հեռանալ եւ գլուխս չցաւցնել ։

Կբողոքեմ Ա՛հ եթէ կարողանայի չարիք մ ' ընել քեզ ։

Սուրճ մը կ'առնէ՞ք Գործ ունիմ, բաներնիդ գացէք ։

Չէք երեւար կոր Պարտքդ ե՞րբ պիտի վճարես, աղա ։

Կխոստանամ Բան մ ' ալ չեմ կրնար ընել ։

Կրնանք քիչ մը տեսնուիլ Կրնա՞ք ինձի չորս հարիւր ոսկի տալ ։

Ի՞նչ է մեր հաշիւը Այս օրերս չեմ կրնար քեզի ստակ տալ, քիչ մ ' ալ համբերէ ։

Աղան դուրս չելներ կոր Հիւր ընդունելու ժամանակ չունինք ։

ՓԵՏՐՈՒԱՐ

1 ֊ 8 Փետրուար

Գիտէք արդէն, որ այս ամսուան մէջ կանայք քիչ կխօսին ։

Հարաւը մէկ կողմէն կփչէ, հիւսիսը միւս կողմէն. երկու կողմերուն մէջ տեղ երերա՛ ու երերա ։

Լրագիրներն ալ անանկ կփչեն ։

Բժիշկները աղէկ ստակ կշահին ։

Մարդասիրական ընկերութեան մը գանձապետն ընկերութեան դրամագլուխը հետը կ ' առնէ ու հեռաւոր քաղաք մը կ ' երթայ՝ օդափոխութեան համար ։

Աստուած բժշկութիւն տայ ։

8 ֊ 15 Փետրուար

Հողմ եւ անձրեւ ։

Կամուրջի վրայ զգուշացէք հովանոցներէն, որ աչքերնիդ չհանեն ։

Առեւտրական հրապարակին վրայ շարժում մը կտեսնուի ։

Ապառիկ մի՛ վաճառէք, այլ միշտ աշխատեցէք ապառիկ գնելու ։

Ալ է կոծութիւն։

15 ֊ 22 Փետրուար

Անձրեւին վերջը չեկաւ ։

Տեղ տեղ կձիւնէ ։

Գինետունները լեփ լեցուն են։ Օղին ածուխէն արժան է ։

Կուրծքի տկարութիւն ունեցողները վառարանին քով կնստին եւ Խիկար կկարդան։ Խիկարի քանի մը թուղթ ընթերցումն միակ դեղ է կուրծքի տկարութեան դէմ. շնչափողերը կմաքրէ։

22 ֊ 29 Փետրուար

Խառնակ օդ ։

Խառնակ լուրեր ։

Տեսէ՛ք սա խեղճ գաւառացին. գլխէն արիւն կը վազէ ։

Կնկան մէկը մարտ նետեր է <![if !supportFootnotes]>[1]<![endif]>. անուշադրութեամբ մարդուն գլուխը նետեր է սափորը պատշգամէն ։

Լրագրաց խօսքին մի՛ հաւատաք ։

Մայրե՛ր.

Եթէ իմ խրատիս կլսէք՝ այս ամսուան մէջ զաւակ մի՛ բերէք, ո՛չ մանչ, ո՛չ աղջիկ. վասնզի Փետրուարի մէջ ծնող մանչերն գինեմոլ ու կեր ա խումի անձնատուր կ ' ըլլան, իսկ աղջիկներն շռայլ ու պարասէր կ ' ըլլան, իսկ երբ կարգուին՝ իրենց ամուսնոյն գլխուն փորձանք կ ' ըլլան ։

Բո՛ւմ

Մի՛ վախնաք ։

Մեծ վաճառական մը սնանկացաւ, բան մը չէ ։

<![if !supportFootnotes]>

<![endif]>

<![if !supportFootnotes]>[1]<![endif]>        Յոյներից վերցնելով հայերն էլ Մարտ ի գիշերը պատուհանից փողոց են գցում մի խեցեղէն անօթ, հաւատալով որ դրանով նոյն տարին լուերը պիտի պակասին տանից։ Այս գործողութիւնը անուանւում է « Մարտ նետել »։