ՄՏԱԾՈՒԹԻՒՆ
(I)
Անցան
օրերս
տխրութիւնով՝
չըտեսայ
մի
բարեկամ.
Լիք
է
աշխարհ
կոծով-սուգով՝
չկայ
ծաղիկ
անթառամ.
Ո՛չ
ոք
չասի,
թէ
սիրտ
ունիմ՝`
ինձ
գրաւած
իբրու
գանձ.
Ո՛չ
ոք
չասի,
թէ
աշխարքումս՝
ես
հարուստ
եմ
գերապանծ:
Քաղցր
ու
դառը
խառնուած
է
այն
ջրումը
անբաժան,
Որ
տալիս
է
մեզ
բնութիւն,
չըկայ
որոշեալ
պայման.
Կեանքի
պատկերն
ամենայն
օր
նկարում
է
արեւը,
Քանի
չի
հասել
դեռ
կէս
օրը,
ուրախ
է
եւ
տխուրը:
Ընդհակառակ`
կէս
օրից
յետ,
երբ
արեւն
ի
խոնարհ
Ուրախի
էլ
կոտրած
է
սիրտը՝
լինում
է
թոյլ
ու
տկար.
«Դու
ըսպասիր
նորա
գլխին`
նա
ուշ
դնէ
քո
ոտքին»,
Սովրեցնում
է
մեզ
Մովսէսը,
սա
է
պատգամ
երկնային:
Այլ
դու,
ո՛վ
մարդ,
այս
աշխարհքում
բեռնաւորուած
յոյսերով
Ի՞նչ
ես
օրդ
դատարկ
անցնում`
հառաչելով
ու
լալով.
Աշխարհքումս
թշուառութիւն,
ուրախութիւն,
մի
կերպով
Խիստ
սուր
կ՚անցնեն,
ինչպէս
արծիւն
օդն
է
կտրում
իւր
թեւով:
Այս
կոշտ
հողը
շատ
է
եղել
մեզպէսներին
օթեւան.
Երկինքը
շատ
թափեց
անձրեւ,
լուաց
հազար
գերեզման.
Թէ
որ
կ՚ուզես
արեգակը
կեանք
է,
կեանքը`
արեգակ,
Մին
էլ
կտրեց
ճառագայթը,
մտաւ
յանկարծ
ամպի
տակ:
Խոր
գիշերը
լռութիւնով`
ծածկեց
կէսը
աշխարհի,
Էլ
չի
երգում
սոխակն
ուրախ,
լսի՛ր
վայերը
բուի.
Արծաթահերն
երկնից
գահէն
երբ
ցոլացնէ
իւր
լոյսը,
Դու
կը
տեսնես
նորա
լուսով
մակագիրը
արձանի:
«Մարդուս
կեանքը
սին
երազ
է,
մահը
խաւար
գիշեր
է,
Թէ
գործ
ունիս
արժանաւոր`
լուսնի
շողից
պայծառ
է,
Քո
դամբանը
նա
յաւիտեան
եւ
դարերու
մութի
մէջ
Կը
ցոլացնէ,
ինչպէս
լուսին`
լոյս
տուող
միշտ
ու
անվերջ:
Շնչում
ես
օդ,
քանի
աստղը
հորիզոնում
փայլում
է,
Մտաւ
յանկարծ
նա
ովկիան`
կեանքիդ
թելը
կտրած
է.
Թէ
վախճան
ես
դու
որոնում,
ինչպէս
շատերը
քեզ
պէս,
Կեանք
գտանել,
որ
միշտ
մնաս,
ապրես
արեւու
երես,
Լսի՛ր
Քրիստոսի
խօսքերին,
թէ
անվախճան
այս
են
կեանք,
Որ
հաւատա՛յ
Աստուած,
Քրիստոս,
թէեւ
շատք
չեն
բաւական»: