ՍՈՒՐԲ
ՄԵՍՐՈՎԲԻ
ՏՕՆԻՆ
Մովսէս
թէեւ
օրէնք
տուեց,
Բայց
գիրը
կար
շատ
առաջ,
Մեսրովբ
ազգերին
գիր
տուեց,
Չարժէ՞
սա
մի
խաշնարած:
Այո՛,
եւ
սա
արածում
է,
Բայց
հայ
ազգի
գառները,
Սորա
հօտը
լուսակիզն
է.
Ի՞նչ
էր
քուրմ
Հոթորինը:
Գօտեպնդած
Մե՜ծ
Պարթեւի
–
Սահակի
հետ
միասին,
Աշխա՜րհ
ծնան,
լո՛յս
աշխարհի.
Մա՛հ,
մի՛
մօտեցիր
սուրբին:
Հուր
լուսաճեմ
նշանը
վառ,
Էջմիածնից
Օշական
Դագաղին
վրայ
բռնած
պար`
Չէ՞ր
բուն
լոյսը
Մեսրովբեան:
Նա
Մեսրովբին՝
աստղերից
վեր
Գրեց
անուն
բոցավառ,
Թող
գան,
երթան
բիւր
բիւր
դարեր,
Նորան
չի
տիրիլ
խաւար:
Եո՜ւհա՜,
ծթռած
իմաստակներ,
Վասակի
զարմ
ուրացող,
Ո՞ւր
էք
նամաղուլ
բէհսաբներ
Անում,
որպէս
հերձուածող:
Իբր.
«Մեսրովբ
պարտական
է
Սըւազցի
Մխիթարին.
Հացեկացին
սկսել
է,
Բայց
կատարել
Սըւազցին»:
Ըռխի՜ն
եաշիր,
դու,
այդ
չքի,
Տե՛ս,
ինչ
մեծ
մեծ
է
բրդում,
Հողս
գլխիդ,
ձեր
ո՞ր
գործի
Համար
այդպէս
էք
խօսում:
Թէ՞
կարծում
էք,
որ
աշխարհում
Վիեննացուց
զատ
մարդ
չկայ.
Ը՛հ,
Մեսրովբի
սատկա՜ծ
կատուն
Ձեզ
մի
այնպիսի
զարբ
տայ,
Որ
մուկի
պէս
Վատիկանի
Մտնէք
ծակերն
ահաբեկ.
Այսօր
տօնն
է
մեր
Մեսրովբի,
Ուրացողք,
ծո՛ւնկ
չոքեցէք: