ՆՈՒԷՐ
ԱՄԻՐԵԱՆԻ
Ասա՛ ,
Մուսայ
́,
ինչպէս
երգեմ,
Հնչեմ
քնարս
որպէ՞ս.
Ինձ
ո՞վ
կը
տայ
նոր
զօրութիւն,
Եթէ
դարձեալ
դու
չօգնես:
Մուսա՛յ,
յանգիր
դու
իմ
վերայ,
Լարէ
քնարիս
թելերը,
Առաջնորդել
իմ
մատերիս,
Թող
հնչէ
իմ
քնարը:
Ինձի
փչէ
աստուածային
Նոր
զօրութիւն,
նոր
ոգի,
Թռցրու
ինձ
շուտ
Սակոյլնիկ,
Ուր
կայ
մի
կոյս
գեղանի:
Րամ-րամ
մարդիկ
կ'երթան
այնտեղ,
Բայց
ո՞վ
տեսաւ
նորանցից
Այն
անտառների
թագուհին,
Որ
ծածկած
է
աչքերից:
Եւ
ո՞ւմ
արդեօք
նա
իւր
սիրտը
Գրաւ
տուեց
ասելով.
«Ոչինչ
չունեմ,
բայց
միայն
սէր
Քեզի
տալիս
եմ
հաւատով»:
Այնտեղ
շատ
մարդ
զբօսնում
են,
Բայց
մեռած
է
սրտերը,
Մի
պատանի
աշխոյժ
կրքով
Տեսնում
է
այս
աստղը:
Նորան
տուեց
բամբիշն
իւր
սէրը,
Նորան
ասաց.
«ես
քո՛
եմ»:
Ամիրեանն
էր
այն
պատանին,
Որ
ես
այստեղ
յիշում
եմ:
Իսկի
կայ
մարդ,
որ
ստանար
Այս
խօսքերը
իւր
բաժին,
Առատութեամբ,
որ
նա
տուեց
Ուսանող
Ամիրեանին:
Նորան
կոյսը
գեղեցկադէմ,
Նորան
ժպտաց
միմիայն.
Նորա
համար
նա
ծնած
էր,
Այլք
ամենայն
չեն
արժան:
Ուսո՛յ,
խնդրեմ,
Մուսայ
նազիկ,
Տուր
վրձինիս
քաջ
ներկեր,
Որ
կարենամ
նկարագրել
Նորա
դէմքի
ճիշտ
պատկեր:
՚Ւ
հիւսած
մազերն
թուխ-թուխ
գլխի,
Կոկոն
աչքը
կը
փայլի,
Արդեօք
ու՞նք
է
աչքի
վերայ,
Եթէ
կամար
լուսինի:
Երեսն
անբիծ,
կարմիր
շրթունք,
Մարմարոնեայ
մարմինն
է,
Թէ
գեղեցիկ
երկրիս
վերայ
Կայ`
միմիայն
այն
նա
է:
Րախացի՛ր,
դու,
ցնծա՛յ,
բերկրեա՞յ,
Մուսան
ասաց
Ամիրեա՛ն,
Որ
աշխարհքումս
դու
ճարեցիր
Քեզ
այսպիսի
սիրական: